«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը կոչով դիմել է հայ երիտասարդությանը
«Սիրելի՛ հայորդի, հուլիսի 17-ին Սասնա Ծռերը որպես Թուր Կեծակի մխրճվեցին Մհերի դռան մեջ, կտրեցին դարավոր սղնիները և ցնցեցին ողջ Ագռավաքարը: Իսկ թե ինչու՞ մենք ընտրեցինք սղնիները և ոչ փականքը, քանզի մինչ այդ ով գնացել էր փականքը բանալու խճճվել էր հանգույցի մեջ և այդպես էլ ետ չէր վերադարձել: Եվ երբ արևի բարակ շողը ճեղքելով ներս ընկավ Մհերի դռնեն ներս, նկատեցին, որ Տեր-Արմեն քահանաները և որպես Մհերի խոյ խոյահարում են Մհերի դռանը Ագռավաքարի ներսից:
Սիրելի՛ իմ հայորդի, դարերով մեզ խաբել են. «երբ որ բացվին դռներն հուսո»… Այդ դռներն այդպես էլ չեն բացվել, մինչև դու ինքդ չբանաս քո հուսո դուռը, քո Մհերի դուռը: Քիչ է մնում՝ դուրս քաշել Մհերի դռան մեջ մխրճված հուրհրան Թուր Կեծակին, այն է՝ համախմբվել, ինքնակազմակերպվել և քո քաջակորով ուռա՜- ով ողողել ողջ քաղաքամայր Երևանը, և քո որոտընդոստ ձայնից և կուռ շարքերից, ուժի ամբողջ լարումից կարող ես միայն դուրս հանել այդ սրբազան սուրը, որից հետո Մհերի դուռը, և Մհերը Ագռավաքարից դուրս կգա, այն է՝ համասփյուռ հայությունը տուն կգա: Այնժամ է, որ մեր գրկախառնություններից, մեր լալ ու խնդալուց մեր ցորենը պիտի դառնա «քանց մասուր», իսկ մասուրը՝ «քանց ընկույզ»:
Իսկ այն Ցռան Վերգոները, որոնք կառաջնորդեն լռել կամ ընտրել փականքը, գնալով նրանք կամ մանկամիտ են, կամ՝ տկարամիտ, կամ էլ՝ ՀՀԿ-ի գորտնուկ կազմակերպությունը:
Օ՜ն, ուրեմն, առա՜ջ, քաջորդի՛, «Հայաստան» վանկարկելով դեպի սրբազան սուրը, ճանապարհից սրբելով ու դեն նետելով այս անգլուխ ձիավորների երամակին, այս չարիքի իշխանությանը, ձերբազատվելով այս քսանհինգամյա տարերային աղետից:
Ահա՛ այն գիտակցությունը, որ այսօր քո թունդ առած կրծքի տակ ավելի պինդ պիտի լինի, քանզի սա է գիտությունների արքան: Բոլոր գիտությունները սրանով են ծառայում և սրա ձեռքից են ջուր խմում:
Օ՜ն, դեպի սրբազան Թուրը Կեծակի»:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22