Հ Ազգային վիճակագրական ծառայությունը տվյալներ է հրապարակել՝ ՀՀ բարձրագույն կրթության առաջին աստիճանի կրթական ծրագրեր իրականացնող
ուսումնական հաստատությունների գործունեության վերաբերյալ:
2015/2016 ուսումնական տարում հանրապետության 60 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններ (ԲՈւՀ) և 12 մասնաճյուղեր բարձրագույն կրթության առաջին աստիճանում իրականացրել են մասնագիտական կրթություն բակալավրի ծրագրերով:
60 հաստատություններից 48-ը գտնվում են Երևանում, 3-ը՝ Շիրակի մարզում, 2-ական՝ Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզերում, 1 հաստատություն՝ Կոտայքի մարզում։ Վայոց ձորի և Տավուշի մարզերում ինքնուրույն գործող բուհեր չկան, փոխարենը՝ այնտեղ գործում են այլ բուհերի մասնաճյուղեր։
Վերը թվարկված ուսումնական հաստատություններ 2015/2016 ուսումնական տարում ընդունվել է 18 061 մարդ։ Ընդունվածների մեծ մասը կանայք են՝ 52%։
Սովորող ուսանողների ընդհանուր թիվը 84 591 է։ Այս առումով կանանց առավելությունն առավել ակնհայտ է. ուսանողների 54.6%-ը իգական սեռի են։
Ամենաուշագրավ ցուցանիշներից մեկը ուսանողների թվաքանակի
շարժն է՝ ըստ մասնագիտությունների խմբերի։
2015/2016 ուսումնական տարում բուհ ընդունված 18061 անձանցից 5301-ը նախընտրել են հումանիտար գիտությունները։ Ըստ մասնագիտությունների՝ երկրորդ տեղում տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությունն է՝ 3837 մարդ։ Ագրոպարենային գիտությունների գծով բուհեր ընդուվել է 1635 հոգի, մշակույթ և արվեստ՝ 1240 հոգի։
Ի դեպ, ներկայացված ցանկից երևում է նաև մասնագիտություն/սեռ կապը։ Օրինակ, կրթություն և մանկավարժություն մասնագիտությունն ընտրած 1217-ից 1088-ը կանայք են։ Կանայք մեծամասնություն են կազմում նաև սոցիալական գիտությունների, առողջապահության, բնագիտության, հումանիտար գիտությունների, մշակույթի և արվեստի, սպասարկման ոլորտ գծով։
Փոխարենը՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների մասնագիտությամբ բուհ ընդունվածների մեծ մասը տղամարդիկ են (927-ից 591-ը)։ Կան նաև ընդգծված, այսպես ասած, տղամարդկային մասնագիտություններ, որոնց գծով բուհ ընդունվածների թվում կանայք շատ քիչ են (տրանսպորտային համակարգեր, էներգետիկա, էներգետիկական մեքենաշինություն և էլեկտրատեխնիկա) կամ ընդհանրապես չկան (օրինակ՝ մետալուրգիա, մեքենաշինություն և նյութերի մշակում)։
Ավելացնենք նաև, որ 2015 թվականին հայաստանյան բուհերն ավարտել են 12666 մարդ։ Այդ թվում՝ 2597 տնտեսագետ ու կառավարիչ, 1167 մանկավարժ, 706 մշակութաբան և այլն։
Իհարկե, հետաքրքիր կլիներ իմանալ՝ այս շրջանավարտներից որ մասին է հաջողվել աշխատանքի տեղավորվել և ինչ մասնագիտությամբ։ Սակայն, ցավոք, այդպիսի վիճակագրություն չկա։

12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47