Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի բնակիչ Շանկար Կուրադեն «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ մոտ 4000 դոլարով պատվիրել է ոսկե պաշտպանիչ դիմակ եւ կրում է այն նոր կորոնավիրուսի պայմաններում:
«Ոսկե դիմակ պատրաստելու գաղափարը ծնվեց, երբ տեսա մի մարդու, որը արծաթե դիմակ ուներ: Քանի որ ես սիրում եմ ոսկին եւ ծանր ոսկե շղթաներ ու օղակներ կրել, որոշեցի, իսկ ինչո՞ւ ոսկե դիմակ չկրեմ: Այդ ժամանակ ես խնդրեցի տեղական ոսկերչին ինձ համար դիմակ պատրաստել: Այն կշռում է 5,5 ֆունտ (մոտ 2,5 կիլոգրամ - խմբ.), եւ արժի 289 000 ռուփի (մոտ 3870 դոլար - խմբ.)»,- ասել է Կուրադեն:
Նա հավելել է, որ դիմակը շնչելու համար փոքր անցքեր ունի:
«Բայց, դրա արդյունավետության հետ կապված, մենք գիտենք, որ դիմակներն ինքնին բավարար չեն, պետք է պահպանել նաեւ հեռավորություն: Ուստի, ոսկե դիմակով դուրս գալով փողոց, ես նաեւ պատշաճ կերպով պահպանում եմ սոցիալական հեռավորությունը»,- նշել է Կուրադեն:
Նրա խոսքերով՝ դիմակը գրավել է տեղի բնակիչների եւ լրատվամիջոցների մեծ ուշադրությունը:
«Ես ուշադրության կենտրոնում հայտնվեցի, երբ ոսկե դիմակով դուրս եկա փողոց: Թեեւ ոսկու հանդեպ իմ ընտանիքի կիրքը լավ հայտնի է այս տարածաշրջանում, ոսկե դիմակը բոլորովին նոր բան է, որի պատճառով մարդիկ հետաքրքրասիրություն են դրսեւորում»,- հավելել է նա:
Հնդկաստանի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 648 315 մարդ, որից 394 433-ը ապաքինվել է, 18 655-ը՝ մահացել:
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02