Մի խումբ գիտնականներ, որի մեջ մտնում են 239 մասնագետներ 32 երկրներից, բաց նամակ է պատրաստել Առողջապհության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ). այնտեղ առաջարկվում է ճանաչել, որ նոր կորոնավիրուսը կարող է փոխանցվել օդակաթիլային միջոցով՝ երկար ժամանակ մնալով օդում: Այդ մասին հաղորդել է The New York Times թերթը:
Ինչպես հետեւում է նյութից, գիտնականների այս խումբը կարծում է, որ հեղուկի մանրագույն մասնիկները, որոնք արտադրվում են, երբ վարակվածները փռշտում կամ հազում են, կարող են օդում ավելի երկար մնալ, քան կարծում է ԱՀԿ-ն: Հետազոտողներն ասում են, որ կազմակերպությունը պետք է վերանայի իր որոշ հանձնարարականներ:
The Guardian-ը նշում է, որ նամակի հեղինակներից են Լիդիա Մորովսկան Ավստրալիայի Քվինսենդի տեխնոլոգիական համալսարանից, ինչպես նաեւ Դոնալդ Միլթոնը Մերիլենդի նահանգի համալսարանից:
The New York Times-ի նյութում բերվում են Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից մի քանի հետազոտողների կարծիքներ, որոնք նշել են, որ ԱՀԿ-ն պետք է պաշտոնական կարգով ճանաչի, որ կորոնավիրուսը կարող փոխանցվել օդակաթիլային եղանակով:
Հրատարակությունը հայտնում է, որ ապրիլի սկզբին 36 փորձագետներ արդեն ԱՀԿ-ին առաջարկել են ուսումնասիրել այդ հնարավորությունը, բայց դա չի արվել: Ինչպես հուլիսի 5-ին հաղորդել են ԱՀԿ-ի ներկայացուցիչները, աշխարհում կորոնավիրուսով դեպքերի քանակը մեկ օրում աճել է ավելի քան 203 հազարով՝ գերազանցելով 11,1 միլիոնը: Մահացու վախճանների թիվն ավելացել է ավելի քան 5 հազարով եւ կազմել ավելի քան 528 հազար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44