Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել վերականգնել ուղիղ ավիահաղորդակցությունը Գերանիայի, Ֆրանսիայի եւ Մերձբալթիկայի երկրների հետ, իսկ առաջին չվերթերը կսկսեն իրականացվել օգոստոսից Մյունխեն – Թբիլիսի – Մյունխեն երթուղով: Այս մասին հուլիսի 8-ին ճեպազրույցում հայտարարել է միջազգային հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանին:
«Վրաստանն առանց որեւէ նախնական պայմանների բացում է իր սահմանները Գերմանիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի եւ Ֆրանսիայի համար: (…) «Լյութհանզա» ավիաընկերության հետ մենք արդեն համաձայության ենք հասել 2020 թվականի օգոստոսից Մյունխենի ուղղությամբ շաբաթական երկու անգամ կանոնավոր չվերթեր սկսելու շուրջը»,- ասել է Չիկովանին:
Ինչպես նշել է վարչապետի խորհրդականը, հիշյալ հինգ երկրների քաղաքացիները կամ ռեզիդենտները կարող են ցանկացած նպատակով Վրաստան ժամանել սոսկ օդային ուղիով եւ սոսկ ուղիղ ավիաչվերթերի միջոցով: Մինչեւ Վրաստանի սահմանը հատելը նրանք պետք է լրացնեն հատուկ հարցաթերթիկ, որտեղ կնշեն վերջին 14 օրվա ընթացքում իրենց տեղափոխությունների պատմությունը, վայրը, որտեղ նրանք կգտնվեն Վրաստանում եւ կոնտակտային տեղեկատվություն:
Վրաստանում մարտի 21-ից մինչեւ մայիսի 22-ը գործել է արտակարգ դրության ռեժիմ:
Վերջին տվյալներով՝ հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 963 դեպք: Վրաստանի վարակված եւս երեք քաղաքացի հայրենիք է բերվել արտասահմանից: Առողջացել է 841 մարդ: Կարանտինում է գտնվում ավելի քան 3.9 հազար մարդ, իսկ ստացիոնարներում՝ 202-ը: Մահացել է 15 հիվանդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02