Չինաստանում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների մտերմիկ զրույցներն անհանգստացրել են ԱՄՆ նախագահին, գրում է թուրքական «Սաբահ» թերթը:
Թերթը հրապարակել է G20 գագաթնաժողովի անցյալ և այս տարվա լուսանկարներն ու նշել, որ անցյալ տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գագաթնաժողովի գլխավոր լուսանկարում մշտապես միմյանց կողք են կանգնած եղել, իսկ ահա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերություննրը լարված էին՝ թուրք-սիրիական սահմանին թուրքական ԶՈՒ-ի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման հետ կապված: Մինչդեռ այս տարի տեղի է ունենում հակառակը. Էրդողանը մտերմիկ զրույցներ է ունենում Պուտինի հետ, ինչը, ըստ լուսանկարի, այդքան էլ դուր չի գալիս Օբամային: Պատճառը, ըստ թերթի, հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի համար մեղադրվող ԱՄՆ քաղաքացի Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հետ կապված անհամաձայնություններն են: Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34