Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը անհանդուրժող վերաբերմունք ունի ցանկացած ծայրահեղության, այդ թվում՝ հոմոֆոբիայի դրսեւորումների նկատմամբ։ Այսպես է նա պատասխանել լրագրողների հարցին պետության ղեկավարի՝ հոմոֆոբ հայտարարություններին վերաբերմունքի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Պեսկովը հիշեցրել է, որ Պուտինը բազմիցս պատասխանել է նմանատիպ հարցերին ռուսական եւ արտասահմանյան լրատվամիջոցների հետ հարցազրույցներում: «Դուք գիտեք, որ նախագահը միշտ խոսում է կոնկրետ օրենքի մասին, որը սխալ է մեկնաբանվում արեւմտյան որոշ երկրներում: Եվ մերժում է ցանկացած մեղադրանք առ այն, որ պետության կողմից ռեպրեսիվ տրամադրություններ կան այս ոլորտում: Բայց, միեւնույն ժամանակ, նախագահը միշտ ուշադրություն է դարձնում ընդհանուր ազգային սկզբունքներին Ռուսաստանում, որոշ հանրապետություններում, որտեղ պատմական արմատները պարզապես իրենց առանձնահատկությունըներն ունեն, ինչից եւս չի կարելի վերանալ <...> Ընդհանուր առմամբ, նա անհանդուրժող է ծայրահեղությունների նկատմամբ, դուք դա գիտեք, եւ դա, ամենայն հավանականությամբ, ծայրահեղություն է»,- ասել է խոսնակը: Նա նաեւ պատասխանել է հարցին՝ արդյոք Կրեմլը ծանոթացել է Ռուսաստանում, մասնավորապես՝ Չեչնիայում, նույնասեռականների հետապնդման մասին սերիալին: Պեսկովի խոսքով՝ Կրեմլում կան շատ այլ, ավելի կարեւոր հարցեր, եւ չարժե չափազանցնել նման սերիալների նշանակությունը:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44