ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպվող արտագնա ցուցահանդեսների շրջանակում սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» հերթական ցուցահանդեսը:
Ինչպես հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդեսում ներկայացված են հայկական հին մետաղադրամները (Տիգրան Մեծի, Արտաշես 2-րդի, Կիլիկյան Հայաստանի, Ռուսական կայսրության և ԽՍՀՄ ժամանակաշրջանների մանրադրամներ) և թղթադրամները, ժամանակակից ՀՀ բոլոր թողարկումները, ֆինանսական և բանկային համակարգի զարգացման պատմությունը, ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ նյութեր:
Ցուցահանդեսն առանձնահատուկ է նրանով, որ այն այցելուներին հնարավորություն է տալիս ծանոթանալ նաև Արցախի պատմագրական մեծ արժեք ներկայացնող Ղարաբաղի տարածքում հատված մետաղադրամներին, ԼՂՀ ժամանակակից հուշանվերային թղթադրամներին և մետաղադրամներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը նվիրված ՀՀ հուշադրամներին:
Պատմական իրողություններին զուգահեռ, ամբողջ միջոցառման ընթացքում ԿԲ աշխատակիցների կողմից անցկացվել են ֆինանսական կրթման բնույթի դասընթացներ, որոնց շրջանակում մասնակիցներին տրամադրվել են կրթական նյութեր, բուկլետներ՝ ֆինանսական համակարգի կողմից մատուցվող զանազան ծառայությունների վերաբերյալ: Ցուցահանդեսի այցելուները տարբեր ինտերակտիվ խաղերի միջոցով տեղեկացել, թե ինչպես ավելի լավ կառավարել ֆինանսական միջոցները, խուսափել ֆինանսական դժվարություններից և պաշտպանել սեփական շահերը:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ ցուցահանդեսը գործելու է մինչ սեպտեմբերի 13-ը: ԼՂՀ իշխանությունների աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների այցելություններ ցուցահանդես:
Երևանի դպրոցականներն այցելում են Կենտրոնական բանկ և ծանոթանում են բանկի գործունեությանն էքսկուրսիաների միջոցով: Կենտրոնական բանկի այս նախաձեռնության նպատակն է նմանատիպ հնարավորություններ ընձեռել նաև ԼՂՀ աշակերտների և բնակիչների համար:
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
10:33
10:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03