Հույն քաղաքական գործիչները կտրուկ արձագանքել են Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու Թուրքիայի որոշմանը: Հունաստանի նախկին վարչապետ, ծայրահեղ ձախ SYRIZA-ի կոալիցիան ամենամեծ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը Թուրքիայի որոշումը լուրջ խնդիր է անվանել և Հունաստանի կառավարությանը կոչ է արել այդ հարցը բարձրացնել միջազգային մակարդակով: «Սուրբ Սոֆիան՝ քրիստոնեության համար պատմական և հոգևոր մեծ նշանակություն ունեցող եզակի համաշխարհային կոթողը մզկիթի վերածելու Թուրքիայի նախագահի որոշումը, լուրջ խնդիր է, որը խաթարում է միջկրոնական երկխոսությունը և ակնհայտորեն խախտում է այն համընդհանուր արժեքները, որոնք, ինչպես միշտ, այսօր էլ անհրաժեշտ են»,- նրա խոսքերը հրապարակել է «ՌԻԱ Նովոստի»-ն: Իր հերթին, կենտրոնամետ «Նոր ժողովրդավարություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Էնթոնի Սամարասը մեղադրել է Եվրոպային և Արևմուտքին անգործության մեջ՝ հիշեցնելով, որ 1000-ից ավելի տարի Սուրբ Սոֆիան եղել է ամենախորհրդանշական և հոյակապ քրիստոնեական եկեղեցին, և այժմ այն կրկին վերածվում է մզկիթի: Ձախակենտրոն «Փոփոխությունների շարժում KINAL» կուսակցության առաջնորդ Ֆոֆի Գեննիմաթը կոչ է արել միջազգային պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, քանի որ դա միակ բանն է, որը Թուրքիան հասկանում է: Նրա կարծիքով, Թուրքիայի նախագահը տարածաշրջանում խաղաղության և կայունության սպառնալիք է դառնում:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44