Եթե հարցը դրվում է «երկրպագուներ» և «ատողներ» հարթությունում, ապա ատողներին բացատրեմ, որ հարցը Հրայր Թովմասյանի անձը չէ։ Հարցը պետության, իրավունքի և օրենքի տրամաբանությունն է, ՍԴ-ի՝ որպես պետական անկախ կառույցի խնդիրն է, ընդդեմ «հեղափոխական» կամայականության: Այս մասին 168.am-ում հրապարակված հոդվածում նշում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: «Քիչ առաջ Հ1-ով դիտեցի Պետրոս Ղազարյանի հերթական «անաչառ» հարցազրույցը, ՄԻԵԴ-ի միջանկյալ որոշման հետ կապված։ Իշխանության ընդդիմախոսներից ոմանց պարոն Ղազարյանն անվանում էր «Հրայր Թովմասյանի երկրպագուներ»։ Տպավորություն էր ստեղծվում, որ խոսք է գնում ինչ-որ կրոնական պաշտամունքի առաջնորդի, առնվազն՝ առաքյալի մասին։ Իշխանության երկրպագուները հավանաբար նույն կարծիքն ունեն նաև տողերիս հեղինակի մասին։ Մի առիթով գրել եմ, որ ինքս բազմաթիվ հակասություններ եմ ունեցել Հրայր Թովմասյանի հետ՝ և նրա նախարար եղած, և Սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ։ Այդ ամենի արդյունքում, նույնիսկ երկար ժամանակ մեր հարաբերությունները բավականին սառն են եղել։ Ի դեպ, Հրայր Թովմասյանի հետ անձամբ չեմ հանդիպել այն ժամանակներից ի վեր նույնպես։ Եթե հարցը դրվում է «երկրպագուներ» և «ատողներ» հարթությունում, ապա ատողներին բացատրեմ, որ հարցը Հրայր Թովմասյանի անձը չէ։ Հարցը պետության, իրավունքի և օրենքի տրամաբանությունն է, ՍԴ-ի՝ որպես պետական անկախ կառույցի խնդիրն է, ընդդեմ «հեղափոխական» կամայականության։ Եթե փաստարկ է բերվում, որ 2015թ․ սահմանադրական հանրաքվեն կեղծվել է, ապա, հարգելի ատողներ, ինչո՞ւ եք այլ հարցերում կառչում այդ նույն Սահմանադրությունից։ Եվ վերջապես, մի քանի հարց հարգելի Պետրոս Ղազարյանին․
– Ինչո՞ւ ձեր հյուրին չանվանեցիք Վահե Գրիգորյանի երկրպագու։
– Ինչո՞ւ ձեր հյուրին չհարցրեցիք, թե ի՞նչ կարծիք ունի իր կողմից երկրպագվող Վահե Գրիգորյանի ՍԴ անդամ-դատավոր բառախաղի մասին։
– Ինչո՞ւ չհարցրեցիք հյուրի կարծիքը Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նախագահ ինքնահռչակվելու մասին։
– Ինչո՞ւ չհարցրեցիք Վահե Գրիգորյանի ավելի քան մեկ տարի ՍԴ անդամ լինելու, նրա անգործության, բայց միաժամանակ՝ բարձր աշխատավարձ ստանալու մասին։
– Եվ վերջապես, չե՞ք կարծում, որ Հանրայինի եթերով հանրությանը բաժանելով «երկրպագողների» և «ատողների», նույն հանրությանը ձեր հերթին բաժան-բաժան եք անում՝ նպաստելով ատելության մթնոլորտի տարածմանը»։
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15