Միայն միջազգային համերաշխությունն ու համագործակցությունը կօգնեն աշխարհին հաղթահարել կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած ճգնաժամը, կարծում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է DW-ն: «Միայն այս գլոբալ սպառնալիքին գլոբալ պատասխաններ գտնելու դեպքում մենք համավարակներին հաղթելու հնարավորություն կունենանք՝ այսօր եւ ապագայում»,- ասել է Մերկելը իր շաբաթական տեսաուղերձում: Գերմանիան ակտիվորեն մասնակցում է միջազգային համագործակցության ծրագրերին, որոնք ուղղված են համավարակի դեմ պայքարին: Առաջին հերթին, դրանք այնպիսի միջազգային կազմակերպությունների ծրագրեր են, ինչպիսիք են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) եւ Համաշխարհային բանկը, ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը: Բացի այդ, Գերմանիան շատ ակտիվ է առողջապահության եւ հետազոտությունների ոլորտում, այդ թվում նաեւ՝ հանդես է գալիս հօգուտ աշխարհում պատվաստանյութերի, դեղամիջոցներիի եւ ախտորոշման միջոցների արդար բաշխման, հավելել է նա: Անգելա Մերկելի խոսքերով՝ շատ երկրներ «այդ մարտահրավերներին համատեղ դիմակայելու պատրաստակամություն» են ցուցաբերում, եւ դա նրան հույս է ներշնչում: Ավելի վաղ Մերկելը Եվրախորհրդարանում իր ելույթում, որ նվիրված էր ԵՄ-ում Գերմանիայի նախագահության մեկնարկին, եվրոպական երկրներին կոչ էր արել ամրապնդել համերաշխության զգացումը:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44