Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հարավկորեացի գործընկերոջն է նվիրել նրա հոր գրած ամանորյա վերջին մաղթանքը: Այս մասին հայտնում է «Ռոսիսկայա գազետա»-ն՝ հղում անելով Պակ Կին Հեի վարչակազմին:
Գեներալ Պակ Չժոն Հին, որը նախագահել է 1963-1979թթ. (մինչև իր սպանությունը), կյանքի վերջին տարում 4 հիերոգլիֆ է գրել, որոնք կարելի է մոտավորապես այսպես թարգմանել. «Ժողովրդի միասնության միջոցով եկեք առաջ շարժվենք»: Մեկ՝ ամենագլխավոր մաղթանքը գեղեցիկ գրելը, որի տեքստը հետագայում դրվել է շրջանակի մեջ, եղել է երկրի ղեկավարի ավանդույթը:
«Սա պաշտոնական նվեր չէ, սա իմ անձնական նվերն է Ձեզ»,- Կորեայի Հանրապետության նախագահի վարչակազմում մեջբերել են Պուտինի խոսքը:
Պուտինի խոսքով՝ Պակ Չժոն Հիի մահից հետո շրջանակը հայտնվել է ԱՄՆ-ում, որտեղ այն գնել է ծագումով Կորեայից մի ամերիկացի: «Մենք այն հայտնաբերել ենք ԱՄՆ շուկաներից մեկում և գնել ենք: Որքան գիտեմ՝ սա գրության միակ գոյություն ունեցող նմուշն է: Կարծում եմ՝ Ձեզ համար այն առանձնահատուկ նշանակություն ունի, ուստի ես կուզենայի այն Ձեզ նվիրել»,- ասել է ՌԴ նախագահը: Պակ Կին Հեն, ինչպես հայտնել են նրա շրջապատում, շատ է հուզվել:
Պուտինն ընդգծել է, որ նվերը առանձնահատուկ խորհրդանշական նշանակություն ունի: «Ինչպես այստեղ է գրված՝ կցանկանայի, որ մեր ժողովուրդները միասին գնային դեպի ապագա»,- հավելել է նա:
Նախագահների հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին՝ Վլադիվոստոկում, Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44