Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդգծել է Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի գործոնը թիմի հաջողություններում:
«Նախորդ մրցաշրջանում ցանկանում էինք հաղթել ամեն բան: Արդյունքում՝ նվաճեցինք միայն Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ ես դարձա մրցաշարի լավագույն ռմբարկու: Հաշվի առնելով նաեւ Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակը՝ կարելի է ասել, որ այս տարին լավագույնն էր իմ կարիերայում:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում վերջին 11 մետրանոցի ժամանակ սիրտս շատ արագ էր բաբախում: Ես հասկանում էի, որ դա վճռորոշ հարվածն է, բայց վստահ էի ուժերիս:
Այս մրցաշրջանում մեր հաջողության գաղտնիքը Զիդանն էր: Նա մեզ ստիպեց աշխատել ավելի լավ ու ջանասիրաբար: Զինեդինը մեծ պրոֆեսիոնալ ու հրաշալի մարդ է: Կարծում եմ՝ նրա լավագույն որակը իր սաներին հանգստացնել կարողանալու ունակությունն է: Ո՞ր մարզիչը կարող է 6 ամսում հաղթել Չեմպիոնների լիգայում: Նա արժանի է միայն լավ խոսքերի, եւ ես շատ ուրախ եմ, որ Զինեդինը մեզ հետ է»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ 31-ամյա Ռոնալդուն դեռ վերականգնվում է ծնկի վնասվածքից, որը նա ստացել էր Ֆրանսիայում կայացած Եվրո-2016-ի եզրափակիչում:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55