Չինարիի հրետակոծման պահին վնասված տանը եղել են չորս երեխա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նխագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Մինչ մեր հերոսական ոստիկանությունը ասֆալտին ծեփելով ու գետնին քարշ տալով բռնություն է գործադրում խաղաղ ավտոերթ իրականացնող «ՎԵՏՕ»-ի եւ «Ադեկվատի»-ի ներկայացուցիչների ու ՀՀ քաղաքացիների հանդեպ, սահմանային լարվածությունը շարունակվում է: Քիչ առաջ 120 մմ տրամաչափի 3 եւ 82 մմ տրամաչափի ականանետից 7 արկ է արձակվել սահմանային Չինարի գյուղի ուղղությամբ` վնասելով տներից մեկը: Խոսեցի Չնարիի համայնքապետ Սամվել Սաղոյանի հետ, ով նշեց, որ ադրբեջանական ականանետերից վնասվել է տներից մեկի կցակառույցը, ինչպես նաեւ՝ վնասվել են տներից մեկի պատուհանները, ջարդվել ՝ ապակիները: Ականանետի արձակման պահին տանը եղել են չորս երեխաներն ու մայրը, որոնք, բարեբախտաբար, անվնաս են: Սահմանապահ գյուղերի բնակիչներն արդեն գիտեն ինչպես առաջին իսկ վտանգի դեպքում պատսպարվել տան նկուղներում եւ գյուղի ռմբապաստարանում: Այս պահին արդեն Չինարիի բնակիչները դուրս են եկել ռմբապաստարանից, որովհետեւ գյուղի հրետակոծումը դադարել են: Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ դիմել եմ եվրոպական կառույցներին եւ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին, հորդորելով արձագանքել ԵԽ անդամ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական սադրանքներին»։
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
13:08
12:49
12:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55