Վերջին տարիներին Հայաստանի վրա Ադրբեջանի վատագույն անդրսահմանային հարձակումների ֆոնին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է քննարկել Ազգային պաշտպանության թույլտվության մասին օրենքում (National Defense Authorization Act) փոփոխությունների հարցը, որը կարգելափակի Ադրբեջանին ռազմական տեխնիկայի մատակարարումը, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
«Հայաստանի վրա Ադրբեջանի անդրսահմանային հարձակումների ուժեղացման ֆոնին այդ փոփոխությունները կարող են Կոնգրեսին հնարավորություն ընձեռել դիմակայելու և զսպելու Ալիևի ագրեսիան»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քննարկումներին ընդառաջ՝ Համբարյանը կոչ է արել քվեարկել կոնգրեսականներ Ֆրենկ Փալոունի և Բրեդ Շերմանի՝ Ազգային պաշտպանության թույլտվության մասին օրենքում փոփոխությունների օգտին։
Բրեդ Շերմանի՝ 2021 ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության թույլտվության մասին օրենքի 66-րդ ուղղումը (#66 to the Fiscal Year 2021 National Defense Authorization Act) նախատեսում է, որ «այդ օրինագծով արտոնված ոչ մի միջոց չի կարող օգտագործվել Ադրբեջանին ռազմական տեխնիկա կամ ծառայություններ փոխանցելու համար, եթե Ադրբեջանի նախագահը Կոնգրեսին չհաստատի, որ այդ տեխնիկայի կամ ծառայությունների փոխանցումը չի սպառնում քաղաքացիական ավիացիային»։
«Ադրբեջանի կառավարությունը մշտական սպառնալիքով է հանդես գալիս ոչնչացնել Հայաստանի և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի օդանավակայանի միջև թռչող ցանկացած քաղաքացիական ինքնաթիռ»,- ասված է օրինագծի ուղղման վերաբերյալ հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ այս նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել կոնգրեսականներ Ֆրենկ Փալոունը, Ջեքի Սփիրը, Ադամ Շիֆը և Թիջեյ Կոքսը։
Թիվ 397 ուղղումը, որը ներկայացրել է կոնգրեսական Ֆրենկ Փալոունը, կպահանջի, որ Պաշտպանության նախարարությունը Կոնգրեսին ներկայացնի ԱՄՆ ռազմական օգնության ծրագրի մասին զեկույց, որի շրջանակում վերջին մի քանի տարիների ընթացքում ավելի քան 120 մլն դոլարի պաշտպանական օգնություն է ուղարկվել Ադրբեջանին:
Այդ փոփոխությունների վերաբերյալ Ներկայացուցիչների պալատի քվեարկությունը սպասվում է հուլիսի 20-ի առավոտյան:
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02