Ռուսաստանը պատերազմ չի ցանկանում հայ-ադրբեջանական սահմանին, քանի որ, մի կողմից, հակամարտության մեջ ներքաշված է իր դաշնակից Հայաստանտ, իսկ մյուս կողմից՝ սերտ գործընկեր Ադրբեջանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարեց Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը:
«Կդժվարանամ ասել, թե ինչ փաստարկներ կբերի Ռուսաստանը՝ որպես միջնորդ: Մի բան հաստատ է՝ Ռուսաստանը, հայտարարելով հակամարտության լուծման համար իր միջնորդական ջանքերը ներդնելու մասին, ցանկանում է կանխել լոկալ հակամարտության վերաճումը լայնածավալ ռազմական գործողությունների: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը չի ցանկանում կանգնել որեւէ կողմի կողքին, երբ խոսքը ուղիղ ռազմական գործողությունների մասին է, սակայն եւ չի կարող միջամտել, քանի որ սրումը Հայաստանի սահմանին է, այլ ոչ թե Ղարաբաղի, եւ Ռուսաստանը չի կարողանում անմասնակից մնալ»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Անկարայի հայտարարությանը Ադրբեջանին աջակցելու մասին, եւ Ռուաստանի դաշնակցային պարտավորություններին ՀՀ սահմանին լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում, ապա, ռազմական փորձագետի խոսքով, երկու երկրները, հաշվի առնելով իրենց հարաբերությունները, չեն ցանկանա փչացնել դրանք. «Թե՛ Թուրքիան եւ թե՛ Ռուսաստանը կարող են սահմանափակվել հայտարարություններով՝ որոշակի կերպով չեքոքացնելով միմյանց հենց հայտարարություններով։ Լայնածավալ ռազմական գործողությունները ձեռնտու չեն տարածաշրջանի խոշոր երկրներին»:
Սակայն Խրամչիխինը չբացառեց, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում տարածաշրջանի խաղացողները կարող են թողնել Հայաստանին ու Ադրբեջանին ինքնուրույն լուծել հակամարտությունը՝ առանց միջամտության։
Մեկնաբանելով ՀԱՊԿ հայտարարությունը՝ Մշտական խորհրդի հրատապ նիստ անցկացնելու, այնուհետեւ անորոշ ժամանակով այն հետաձգելու մասին՝ փորձագետը նշեց, որ կազմակերպության ներկայիս իրավիճակում խորհրդի նիստ անցկացնելը նպատակահարմար չէ։ «Եթե Ռուսաստանին չհաշվենք, ապա քաջ հայտնի է, որ ՀԱՊԿ-ի մյուս անդամ երկրները, այդ թվում՝ Բելառուսը, Ադրբեջանի կողմից են: Եւ ընդհանրապես՝ ՀԱՊԿ-ն առանձնահատուկ կազմակերպություն է, որտեղ բոլոր անդամները կարծում են, որ Ռուսաստանը պետք է պաշտպանի իրենց, իսկ իրենք ոչ ոքի ոչինչ պարտական չեն»:
Ինչ վերաբերում է ներկայիս լռությանը հայ-ադրբեջանական սահմանին ապա, ըստ Խրամչիխինի, չնայած պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի, հրադադարն այս փուլում կշարունակվի.
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02