Սեպտեմբերի 3-ին UWC Dilijan քոլեջում տեղի է ունեցել ֆուտբոլային դաշտի պաշտոնական բացումը, որը կառուցվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) մասնակցությամբ և համապատասխանում է FIFA-ի չափանիշներին:
Հանդիսավոր բացմանը ներկա են եղել ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, UWC Dilijan քոլեջի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը, Քոլեջի հիմնադիր-գործընկեր Գագիկ Ադիբեկյանը, պատվավոր հյուրեր:
Բացման խոսքով հանդես է եկել UWC Dilijan քոլեջի տնօրեն Դենիզ Դևիդսոնը, ով իր երախտագիտությունն է հայտնել ՀՖՖ-ին և նրա նախագահին կրթական գործընթացում կատարած ներդրման համար:
«Դոնորների և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ մենք հրաշալի ֆուտբոլային դաշտ ունեցանք, որը Քոլեջի սիրտն է դարձել: Այն մեզ սպորտից հաճույք ստանալու և Դիլիջանի երիտասարդության հետ կապերը սերտացնելու հնարավորություն է տալիս»,- ասել է Դենիզ Դևիդսոնը:
«Ուրախ եմ տեսնել մեր սաների երջանիկ դեմքերը: Այն, ինչ տեսնում ենք այստեղ, երազանք է, որը հիանալի մարդկանց՝ մեր գործընկերների, ընկերների և համախոհների շնորհիվ է իրականություն դարձել: Շնորհակալ եմ Ռուբեն Հայրապետյանին իր ներդրման համար. մեր քոլեջի սաների և քաղաքի երիտասարդության համար լավագույն չափանիշներով կառուցված մարզադաշտը այդ համագործակցության խոսուն օրինակն է, համագործակցություն, որը գաղափարներն իրականություն է դարձնում»,- բացման արարողության ընթացքում ասել է Քոլեջի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Դաշտի հարևանությամբ հուշատախտակ է բացվել, որը վկայում է FIFA-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլային դաշտի կառուցման գործում ՀՖՖ-ի ղեկավար Ռուբեն Հայրապետյանի ներդրման մասին:
Բացման արարողությանը հետևել է ֆուտբոլային հանդիպումը Քոլեջի և Dilijan Community Center-ի կանանց թիմերի միջև: Ռուբեն Հայրապետյանը դաշտում ողջունեց և հաղթանակ մաղթեց թիմերին:
.jpg?1473065238920)
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55