Թաիլանդի փոխվարչապետը, ֆինանսների, էներգետիկայի, բարձրագույն կրթության, գիտության, հետազոտությունների եւ ինովացիաների նախարարները, ինչպես նաեւ երկրի վարչապետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի տեղակալը հրաժարական են ներկայացրել: Նրանք համապատասխան հայտարարությունը կատարել են հինգշաբթի Կառավարական տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Այն հանգամանքով պայմանավորված, որ եկել է կառավարությունում վերադասավորումներ կատարելու ժամանակը, մենք հայտարարում ենք մեր հրաժարականի մասին,- ասել է ֆինանսների նախարար Ուտամա Սավանայանան: - Մենք արդեն վարչապետին ենք ներկայացրել համապատասխան խնդրագիրը»: «Սա մեր սեփական որոշումն է»,- հավելել է նա՝ ակնարկելով, որ փոխվարչապետ Սոմկիտ Չատուսիպիտակի առողջությունը իրենց մտադրության հարցում եւս որոշակի դեր է ունեցել: Էներգետիկայի նախարար Սոնտիրատ Սոնտիչիրավոնգն իր հերթին հայտարարել է, որ իրենք չեն մտածել նոր քաղաքական կուսակցության ստեղծման մասին: «Մենք ձգտում ենք օգնել Թաիլանդի հասարակությանը: Մենք կցանկանայիք ցանկացած հանրային գործունեության մեջ դադար կատարել»,- նշել է նա: Ֆինանսների, էներգետիկայի, բարձրագույն կրթության, գիտության, հետազոտությունների եւ ինովացիաների նախարարները եւ երկրի վարչապետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի տեղակալը հուլիսի 9-ին հայտարարել էին իշխող «Ժողովրդական պետական ուժ» կուսակցությունից դուրս գալու մասին: Դրանից առաջ նրանցից ոմանց հանել էին կուսակցական ղեկավարությունից: Պաշտոնյաները քաղաքական միավորումից դուրս էին եկել հունիսին կուսակցության ղեկավարության փոփոխությունից հետո, երբ փոխվարչապետ Փրավիտ Վոնգսուվանը դարձել էր կուսակցության նոր առաջնորդը՝ այդ պաշտոնում փոխարինելով Սավանայանային, իսկ Անուչա Նակասայը զբաղեցրել էր գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ Սոնտիչիրավոնգի փոխարեն: «Ժողովրդական պետական ուժի» կազմից դուրս եկած 4 քաղաքական գործիչն էլ Չատուսիպիտակի ստեղծած տնտեսական խմբի մասն էին, որը հինգշաբթի նույնպես հրաժարական է ներկայացրել:
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02