Մաքս Պլանկի Քվանտային օպտիկայի համալսարանից գիտնականներին հաջողվել է ստեղծել հայելի, որը կազմված է մի քանի հարյուր ատոմներից։ Նրանք համոզված են, որ դա աշխարհում ամենաբարակ հայելին է, հաղորդում է «Պոպուլյարնայա մեխանիկա»-ն։
Իրենց լաբորատորիայում հետազոտողները սառեցրել են ռուբիդիում-87-ի մի քանի հարյուր ատոմ լազերային սառեցման գործընթացի միջոցով։ Եւ ֆոտոններն, այդկերպ, դանդաղեցրել են ռուբիդիումի ատոմները։ Ավելի ուշ ատոմների ջերմաստիճանը նվազեցրել են մինչեւ 10 նանոկելվին՝ կիրառելով գոլորշիացվող սառեցում։
Հեղինակների խոսքով, երբ ատոմները ցրվում են տարածության մեջ, դրանցից յուրաքանչյուրը փոխազդում է լույսի հետ։ Սակայն երբ դրանք դասավորված են հերթականությամբ եւ գտնվում են մեկուսացված շերտում, փոխվում է նաեւ դրանց օպտիկական որակը։ Այսինքն՝ ատոմներից ստացված երկչափ հարթությունը լույս է արձակում։
Արդյունքում գիտնականները ստուգել են՝ արդյոք իրենց ամենաբարակ հայելին կատարում է իր գործառույթը՝ ուղղելով բեւեռացած լույս դեպի վակուում, որտեղ գտնվել են ատոմները, եւ չափել են արձակված լույսի քանակը։ Նրանք համարում են, որ այդ գիտափորձը կարող է հանգեցնել նոր հայտնագործությունների քվանտային օպտիկայում։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02