Ամերիկյան ռեալիթի շոուների գերաստղ Քիմ Քարդաշյանն այսօր արդեն երկրորդ գրառումն է արել՝ այս անգամ «Ինստագրամում»։ «Ուզում եմ պատմել բոլորին, ովքեր գուցե չգիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում, որպեսզի կարողանաք աջակցել»,- գրել է Քարդաշյանը։ Նա նշել է, որ ընթացող համավարակի պայմաններում Ադրբեջանը, անտեսելով ՄԱԿ-ի՝ ամբողջ աշխարհում ռազմական գործողությունները դադարեցնելու հորդորը, և նախահարձակ եղել Հայաստանի Հանրապետության դեմ: «Հարձակման թիրախ են դարձել քաղաքացիական ենթակառուցվածքները եւ հիմա Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել հայկական ԱԷԿ-ին։ Միաժամանակ հաջորդ շաբաթ տեղի կունենա ԱՄՆ Ազգային պաշտպանության մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քվեարկությունը, որը երաշխավորում է, որ Միացյալ Նահանգները Ադրբեջանին չի տրամադրում ռազմական օգնություն, որը կարող է օգտագործվել Հայաստանի և Արցախի դեմ: Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի և միջամտի, եւ օգտագործելով քաղաքական ու դիվանագիտական միջոցները, կանխի լարվածության հետագա աճն ու մարդկային զոհերը: Ես Հայաստանի հետ եմ ու աղոթում եմ նրանց համար, ովքեր ներգրավված են սահմանին այդ լարվածության մեջ: Ես կոչ եմ անում պանդեմիայի այս բարդ շրջանում իրավիճակը խաղաղությամբ կարգավորել»,-ընդգծել է Քարդաշյանը: Խնդրում եմ՝ կոչով դիմեք ձեր սենատորներին և Ներկայացուցիչների պալատի անդամներին»,– գրել է նա։
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44