ՆԱՏՕ-ում ՀՀ պատվիրակության անունից թույլ տվեք խորին շնորհակալությունս հայտնել Ձեր՝ հայ - ադրեբջանական սահմանում օրերս ծավալված ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ավելի վաղ տարածած հայտարարության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Ազգային ժողովի Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«ՆԱՏՕ ԽՎ նախագահ Աթթիլա Մեսթերհազիի կողմից ավելի վաղ տարածած հայտարարությանն ի պատասխան շնորհակալական գրություն եմ հղել վերջինիս. Տեքստը ստորեւ՝ Հարգելի պարոն Մեսթերհազի, ՆԱՏՕ-ում ՀՀ պատվիրակության անունից թույլ տվեք խորին շնորհակալությունս հայտնել Ձեր՝ հայ - ադրեբջանական սահմանում օրերս ծավալված ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ավելի վաղ տարածած հայտարարության համար։ Հայաստանը բարձր է գնահատում միջազգային հանրության ուշադրությունը եւ հատկապես ՆԱՏՕ-ի ղեկավարության խաղաղասիրական կոչերը։ Աշխարհը պատուհասած համաճարակի պայմաններում, իրապես, ամբողջ աշխարհը պետք է միասնաբար հաղթահարի անտեսանելի թշնամու կողմից պատճառված առողջապահական եւ սոցիալ-տնտեսական խնդիրները։ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման մանդատը վերապահված է ԵԱՀԿ Մինսկի համանախագահությանը եւ պահանջում է բանակցային լուծում։ Հայաստանը դեմ է կոնֆլիկտի ռազմական ճանապարհով լուծմանը եւ ագրեսիվ հռետորաբանությանը։ Ցավով եմ ուզում նշել սակայն, որ հակառակ միջազգային հանրության կոչերին Ադրբեջանը ոչ միայն չի դադարեցնում ռազմական գործողությունները, այլեւ պետական մակարդակով սպառնում է միջուկային ահաբեկչությամբ թիրախավորել խաղաղ բնակչությանը, սա ոչ այլ ինչ է քան համամարդկային ու տարածաշրջանային անվտանգության դեմ ուղղված սպառնալիք։ Լիահույս եմ, որ միջազգային առաջատար կառույցների՝ խաղաղությանը միտված հայտարարությունները ի վերջո կստիպեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը սթափ գնահատել աշխարհի առողջապահական ծանր իրավիճակը եւ վերադառնալ բանակցային սեղան։ Հարգարժան Պրն․ նախագահ, եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեր ճշմարիտ խոսքերի համար, հուսով եմ, որ համավարակից հետո մենք առիթ կունենանք անձամբ ծանոթանալու եւ համատեղ աշխատելու աշխարհում խաղաղության ու անվտանգության պահպանմանն ուղղված հետագա քայլերի ուղղությամբ»։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02