ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 54-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, 2016 թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 09:50-ին, Լուսաղբյուր համայնքի ղեկավարից ահազանգ է ստացվել, որ գյուղի տներից մեկում հայտնաբերվել է կնոջ դիակ։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզել, որ մահացածը 1962 թ. ծնված Հայկուշ Սարգսյանն է, ում դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր։
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական քննության տվյալներով՝ կինը բնակվել է իր խորթ որդու հետ։ Վերջիններս Լուսաղբյուր գյուղ են տեղափոխվել Գյումրիից օգոստոսին՝ անասնապահությամբ զբաղվելու նպատակով։ Դեպքի օրը նա տանը գտնվել է որդու հետ միասին, ով, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանելով, տարբեր հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։
Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել, որի ժամանակ մանրամասն ցուցմունք է տվել դեպքի հանգամանքների վերաբերյալ և զղջացել կատարվածի համար։
Քրեական գործով հարցաքննվել են մի շարք վկաներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ստուգվել է տղամարդու սթափությունը և սթափության վիճակի զննության թիվ 35 արձանագրության համաձայն` նրա արտաշնչած 1լ օդի մեջ պարունակվել է 0.74 մգ ալկոհոլ: Հարցումներ են ուղարկվել համապատասխան բուժհաստատություններ՝ տուժողի և կասկածյալի հոգեկան հիվանդությամբ տառապելու հանգամանքը պարզելու նպատակով:
Նախաքննությունը շարունակվում է։
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47