Սեպտեմբերի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ավանդական դասախոսությամբ է հանդես եկել Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսեցիների և պրոֆեսորադասախոսական կազմի առջև:
Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Էդվարդ Նալբանդյանը ներկաներին շնորհավորել է նոր ուսումնական տարվա առթիվ և նրանց մաղթել բեղմնավոր ուսումնակար տարի։ Խոսքն ուղղելով առաջին կուրսեցիներին՝ նախարար Նալբանդյանը բարի երթ է մաղթել Մայր ԲՈՒՀ-ի ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկի ուսանողներին:
Իր ելույթում և հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է միջազգային և տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։
Արտգործնախարարը խոսել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի, դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված ջանքերի մասին: Հանգամանալից անդրադարձ է կատարվել Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին: Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ դրանց կյանքի կոչումը համապատասխան պայմաններ կձևավորի խաղաղ գործընթացն առաջ մղելու համար:
Նախարար Նալբանդյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտման ուղղված հայկական դիվանագիտության ջանքերին, ինչպես նաև միջազգային բեմահարթակում ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործընթացում Հայաստանի առաջնորդող դերատակարությանը։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը կանգ է առել 2015թ. և 2016թ. Երևանում անցակացված «Ընդդեմ ցեղասպանության» գլոբալ ֆորումներին:
Էդվարդ Նալբանդյանն ուսանողներին պատմեց Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման, ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության խորացման, Եվրոպական միության հետ համագործակցության ամրապնդման, հարևան Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական փոխգործակցության զարգազման, այլ գործընկեր երկրների հետ կապերի ընդլայնման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին։
Արտգործնախարարն անդրադարձել է տարբեր միջազգային կառույցներում և գործընթացներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, տնտեսական համգործակցության ընդլայնման ուղղությամբ հայկական դիվանագիտության կողմից իրականացվող քայլերին։
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47