Հուլիսի 20-ին ամբողջ աշխարհում նշվում է շախմատի միջազգային օրը: Առաջին անգամ այն նշվել է 1924-ին, գրում է Calend.ru-ն։
«Շախմատը յուրահատուկ խաղ է, որը միավորում է ամբողջ աշխարհի մարդկանց։ Հույս ունեմ, որ կգա մի ժամանակ, երբ բոլոր ճակատամարտերը եւ պատերազմները կտեղափոխվեն շախմատի խաղատախտակի վրա»,- նշել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը։
ՖԻԴԵ-ն ստեղծվել է 1924-ի հուլիսի 20-ին։ ՖԻԴԵ-ն միջազգային ոչ կառավարական սպորտային կազմակերպություն է, որ միավորում է տարբեր երկրների շախմատի ազգային ասոցիացիաները։ Ներկայում ՖԻԴԵ-ի անդամ է 191 ազգային ֆեդերացիա։ ՖԻԴԵ-ի գործունեության նպատակն է ամբողջ աշխարհում շախմատի տարածումն ու զարգացումը, ինչպես նաեւ շախմատի մշակույթի քարոզն ու մակարդակի բարձրացումը։
Ի դեպ, խաղի անունը ծագում է պարսկերենից՝ շախ մատ՝ արքան մահացել է։ Շախմատի հայրենիքը Հնդկաստանն է, որտեղ 5-րդ դարում ի հայտ է եկել խաղի նախահայրը՝ չատուրանգա խաղը։
Շախմատ խաղի նպատակն է մատ հայտարարել մրցակցի արքային։ Համարվում է, որ շախմատը զարգացնում է հիշողությունը, մտավոր ունակությունները, ստեղծագործ եւ տրամաբանական մտածողությունը։ ՖԻԴԵ-ի տվյալներով՝ այսօր շախմատը՝ որպես սպորտի տեսակ, ճանաչվել է աշխարհի 107 երկրներում։
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03