Մարոկկոյի Թագավորությունը հուլիսի 30-ին կնշի Նորին Մեծություն Մուհամեդ VI թագավորի գահակալության 21-րդ տարեդարձը:
Այս տոնը նշանավորում է մարոկկացիների և ալավիական գահի միասնական համակեցությունը:
Բացի այդ, գահակալության օրը մեծ նշանակություն ունի թագավորության բնակչության կյանքում՝ վերջին տարիների արժեքավոր ձեռքբերումներն ընդգծելու և Մուհամեդ VI թագավորի գլխավորությամբ ժամանակակից ու բարգավաճ երկիր կառուցելու գործում մեծ հաջողությունների հասնելու ձգտմամբ լցվելու համար:
1999 թվականի հուլիսի 30-ին Նորին Մեծություն Մուհամեդ VI-ի գահակալությունից հետո և շնորհիվ նրա բազմաթիվ համարձակ ու անվեհեր նախաձեռնությունների՝ Մարոկկոյում մի շարք զգալի փոփոխություններ են արձանագրվել, իրականացվել են բազմաթիվ տնտեսական և սոցիալական նախագծեր, երկիրը կարևոր ձեռքբերումներ է գրանցել և ձեռնամուխ է եղել խորը քաղաքական բարեփոխումների գործընթացին:
Այս բարեփոխումները հիմնականում իրականացվել են քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրոնական, արդարադատության և մարդու իրավունքների ոլորտներում, մասնավորապես՝ անցումային արդարադատության ոլորտում արդարության ապահովման և հաշտեցման, արդարադատության համակարգի բարեփոխումների և անկախության ամրապնդման, մարդու իրավունքների ամրապնդման և 2011 թվականին նոր սահմանադրության ընդունման ոլորտներում, որը կարևոր քայլ է քաղաքական և սոցիալական կյանքում և թույլ է տվել հաստատել ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքները:
Մարոկկոն մշտապես աջակցել է հակամարտությունների կարգավորման խաղաղ գործընթացներին, լինի դա միջազգային, թե տարածաշրջանային մակարդակով, մասնակցել է ՄԱԿ-ի բազմաթիվ խաղաղապահ գործողությունների:
Մարոկկոն ակտիվորեն խրախուսում և խթանում է օտարերկրյա ներդրումները, մասնավորապես՝ արտահանման ոլորտում:
Մեծ ձեռքբերումներ են գրանցվել ճանապարհաշինական ենթակառուցվածքների, ավտոճանապարհների, երկաթուղիների, նավահանգիստների և օդանավայականների զարգացման ոլորտներում, ինչը նպաստել է տնտեսական համագործակցության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը:
Լինելով աշխարհի չորս ամենաէկոլոգիական երկրներից մեկը՝ Մարոկկոն մինչև 2030 թվականն իր էլեկտրաէներգիայի 52 տոկոսը կստանա էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուրներից:
Այս կապակցությամբ Մարոկկոն ձեռնամուխ է եղել խոշոր էներգետիկ ծրագրի իրականացմանը, որը բաղկացած է վերականգնվող էներգիայի արտադրության մի քանի նախագծերից, ինչպիսիք են «Նուր» (NOOR) արևային էլեկտրակայանը՝ աշխարհի խոշորագույն արևային նախագիծը, և Մարոկկոյի հարավում գտնվող Տարֆայա քաղաքի հողմային էլեկտրակայանը, որն ամենախոշորն է Աֆրիկայում:
Տարածաշրջանային մակարդակով Մարոկկոն տարիների ընթացքում կարողացել է խորը դիվանագիտական հարաբերություններ հաստատել եղբայրական աֆրիկյան պետությունների հետ:
Մարոկկոն նախաձեռնել է տնտեսական համագործակցության ընդհանուր ռազմավարության իրականացումը, որը նպատակ ունի կայուն զարգացում ապահովել աֆրիկյան ժողովուրդների և այդ մայրցամաքի տնտեսական զարգացման համար:
Մարոկկոյի՝ Աֆրիկայի զարգացմանն ուղղված ջանքերը հաջողությամբ են պսակվել 2017 թվականի հունվարին Մարոկկոյի՝ Աֆրիկյան միություն վերադարձով:
Մուհամեդ VI-ի ղեկավարությամբ Մարոկկոն առաջին երկրներից մեկն էր, որ խիստ սահմանափակումներ մտցրեց կորոնավիրուսի համավարակի հետ կապված, ինչն օգնեց երկրին նվազ կորուստներով պայքարել վիրուսի դեմ և դառնալ օրինակ հարևան երկրների համար:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44