ԱՄՆ-ն պահանջել է փակել Չինաստանի գլխավոր հյուպատոսությունը Հյուսթոնում: Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Հուլիսի 21-ին ԱՄՆ-ն կտրուկ պահանջել է Չինաստանից փակել ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը Հյուսթոնում: Միացյալ Նահանգների կողմից միակողմանի քաղաքական սադրանքը լրջորեն խախտում է միջազգային օրենսդրությունը եւ միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքները, ինչպես նաեւ՝ հյուպատոսական համաձայնագիրը Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ»,- ասել է նա: Դիվանագետը հայտարարել է, որ Չինաստանի իշխանություններն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն, եթե Միացյալ Նահանգները չհրաժարվեն Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը փակելու պահանջից: «Չինաստանը խստորեն դատապարտում է այդ վիրավորական եւ չարդարացված քայլը (Գլխավոր հյուպատոսությունը փակելու պահանջը), որը կխաթարի չին-ամերիկյան հարաբերությունները: Մենք Միացյալ Նահանգներին կոչ ենք անում անհապաղ հետ վերցնել իրենց սխալ պահանջը, հակառակ դեպքում Չինաստանը իրավական եւ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի»,- ասաց նա: Ավելի վաղ այս մասին Twitter-ի իր էջին հայտնել էր չինական Global Times թերթի գլխավոր խմբագիր Հու Սիցզինը: «ԱՄՆ-ն Չինաստանից խնդրել է փակել ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը Հյուսթոնում 72 ժամվա ընթացքում»,- գրել է նա:
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
13:36
13:36
13:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03