Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Առանձնազրույցի ընթացքում Հայաստանի և Վրաստանի վարչապետները գոհունակություն են հայտնել երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների ընթացքից և անդրադարձել դրանց զարգացման հեռանկարներին: Հովիկ Աբրահամյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին ընդգծել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության դրական դինամիկան և քննարկել առևտրատնտեսական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:
Վարչապետների առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով Վրաստանի վարչապետին և նրա գլխավորած պատվիրակությանը ՀՀ կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Վերջին տարիներին ակտիվ համագործակցություն է ծավալվում երկու երկրների իշխանությունների միջև, և հայ-վրացական հարաբերությունները նկատելի առաջընթաց են արձանագրել: Այդ գործընթացին նպաստում են բարձր մակարդակի պաշտոնական փոխայցերը, և Ձեր այցելությունն էլ ավելի կամրապնդի մեր համագործակցությունը և´ ; քաղաքական, և´ տնտեսական առումով: Հայաստանի համար Վրաստանի դերն ու նշանակությունը կարևորվում է ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վրաստանի վարչապետը նշել է. «Վերջին տարիներին հայ-վրացական փոխհարաբերություններն աչքի են ընկնում դրական առաջընթացով. եղել են բարձր մակարդակի մի շարք պաշտոնական փոխայցեր, որոնք նպաստում են մեր հարաբերությունների զարգացմանը տարբեր ուղղություններով: Ուրախալի է այն փաստը, որ մեր երկրների միջև տնտեսական բնագավառում համագործակցության մակարդակը բարձր է, և արդյունավետ է աշխատում համատեղ միջկառավարական հանձնաժողովը»: Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել Վրաստանի անկախության 25-ամյակի հանդիսավոր արարողություններին Հայաստանի Հանրապետությունից բարձր մակարդակի պաշտոնական պատվիրակության մասնակցության համար:
Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել են առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, կրթության ոլորտներում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Առևտրատնտեսական գործակցությունն ակտիվացնելու տեսանկյունից երկուստեք կարևորվել է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նոր թափ հաղորդել հանձնաժողովի աշխատանքներին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հեռանկարային կարող է լինել նաև Հայաստանում հայ-վրացական համատեղ ձեռնարկությունների հիմնումը, ինչը կդյուրացնի վրացական ընկերությունների մուտքը Եվրասիական տնտեսական միության միասնական շուկա: Վրաստանի վարչապետը ողջունել է այդ գաղափարը և առաջարկել համատեղ աշխատանքային խմբի ձևաչափով քննարկել հետագա քայլերը:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկայի և տրանսպորտային հաղորդակցության ոլորտներում համագործակցության մակարդակից և անդրադարձել ընթացիկ ծրագրերին: Հովիկ Աբրահամյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին կարևորել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով էներգետիկ համագործակցության զարգացումը և ողջունել 2015 թ. դեկտեմբերին և 2016 թ. ապրիլին Երևանում կայացած Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի էներգետիկ ոլորտների ներկայացուցիչների միջև հանդիպումները, որոնք հնարավորություն կտան նախաձեռնել և կյանքի կոչել տարածաշրջանային ն շանակության ներդրումային ծրագրեր: Որպես այդպիսին կողմերը կարևորել են Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի նախագծի իրագործումը: Անդրադարձ է եղել նաև Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցմանը, կարևորվել է աշխատանքների արագ ընթացքը։
Երկու երկրների վարչապետները գոհունակություն են հայտնել նաև Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետում Բարեկամության կամրջի կառուցման աշխատանքներից, որոնք ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան և ընդգծել, որ դրա գործածումն էլ ավելի կամրապնդի տրանսպորտային համագործակցությունը: Վրաստանի վարչապետը, անդրադառնալով բնական աղետների պատճառով Վերին Լարսի անցակետում առաջացող խնդիրներին, նշել է, որ Հայաստանի և Վրաստանի տրանսպորտի նախարարություններն ակտիվ համագործակցում են և ջանքեր գործադրում դրանց վերացման ուղղությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև զբոսաշրջության և կրթության բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացման շուրջ: Երկուստեք կարևորվել են տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը:
Հանդիպման ավարտին Գիորգի Կվիրիկաշվիլին գոհունակությամբ նշել է, որ անկախ Վրաստանի պատմության մեջ ներկայում հայ-վրացական հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են, և անհրաժեշտ է շարունակել ջանքերը դրանք ամրապնդելու ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Վրաստանի վարչապետի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-վրացական բարեկամական հարաբերությունների սերտացման և հետագա զարգացման գործում:
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
10:33
10:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03