ARM | RUS |

Ապաշնորհ դեֆիլե. Հայ գրականություն առարկայի ծանծաղամիտ դերձակները գտել են պատերազմը դպրոցում հաղթելու ամենակարճ ուղին

23.07.20 | 16:52

Հանրային քննարկման է դրվել ինչ-որ աշխատանքային խմբի կողմից հավանաբար կորոնավիրուսային ազդեցությամբ պայմանավորված, դիմակով, ակնոցով և տեքստից 2 մետր սահմանային հեռավորություն պահած մի նախագիծ, որի արդյունքում Հայ գրականություն առարկայից հանվել է Հայ բառը, մնացել է միայն գրականությունը: Ուսումնասիրելով ներկայացվածը տեքստի, ձևի, բովանդակության առանձնացման հմտությունների հորձանուտում`պարզ է դառնում, որ մեգամասնագետները փորձել են ստանալ ժամանակակից ինչ-որ բան, բայց արդյունքում ստացել են Սոֆյա ռոբոտի թողած այժմրոպեական տպավորությանը զիջող տեքստ, որը եթե հստակ հեղինակներ չունենար, կթվար, թե ստեղծվել է արհեստական բանականության կողմից որպես անտաղանդ երաժշտության փոխարինող բառակույտ: Ֆեյսբուքի իր էջում գրել է Բանասիրական գիտությունների թեկնածու Ծովինար Խաչատրյանը։ Այս ամբողջի արդյունքում մարդիկ ոչ միայն դասական հեղինակներին իսպառ հանել էն դպրոցական դասագրքերից, այլև հանել են իրենց պատկերացմամբ ԱՆԳԻՐ անելը, որովհետև բանաստեղծության հետ ըստ իրենց աշակերտը կարող է ամեն ինչ անել վերլուծելու շրջանակներում, անգամ առանձնացնել դրա հեղինակին ու նարատորին, բայց արտասանել, ասմունքել չի կարող, այլ ընդամենը` ՎԱՐԺ ԿԱՐԴԱԼ: Թե ինչ ուսումնասիրությունների արդյունքում են տվյալ նախագիծ մշակողները հանգել եզրակացության, որ ավարտվել է դասականների դարաշրջանը, անհայտ է, բայց մեջբերեմ, թե ոնց են դա բացատրում. « Արդի աշխարհում տեխնիկայի և գիտության սրընթաց զարգացումը նոր խնդիրներ է դնում կրթության առջև: Բազմաթիվ մասնագիտություններ, որոնք այսօր հարգի են, շուտով փոխարինվելու են մեքենաների և ռոբոտների աշխատանքով: Ահա այդ է պատճառը, որ հանրակարթական դպրոցում հայոց (մայրենի) լեզվի և գրականության ուսուցումը և ուսումնառությունը ևս հիմնավոր փոփոխության կարիք ունեն»: Չեմ կարող ենթադրել, բայց կարելի է կռահել, որ նման համարձակ աշխարհայացքի ձևավորման հիմնական մեղավորը ինտերնետը կլինի ու հատկապես ֆեյսբուքը: Ու մարդիկ տեղի տալով մեքենայացման ու ռոբոտացման անվիճելի գոյությանը` չեն էլ փորձել գոնե մարտահրավեր նետել, այլ որոշել են ապագա սերունդը հարմարեցնել ռոբոտների ու մեքենանաերի տիրապետությանը` երկրպագելով նորօրյա աստվածոթյուններին: Բայց նրանց ստեղծածը նայելով` հասկանում ես, որ ռոբոտը հաղթել է, ու այստեղ էական չէ, ռոբոտը ռոբոտ փոշեկուլ է, թե անօդաչու թռչող սարք կառավարող մեքենա: Ապացուցված է, որ պատերազմները հաղթում են դպրոցում` երեխաներին տալով քո ուզած առարկաների քո ուզած մեկնաբանություններն ու աշխարհայացք ձևավորելով: Ուզում եմ հասկանալ, այս մարդիկ ինչ պատերազմ են հաղթել միանգամից ու ինչի են համարում կրթության հեղափոխության առաջամարտիկներ: Այն որ տարիներ շարունակ դասագրքերի հեղինակների, համահեղինակների մաֆիա է գործել, մարդիկ մի ապուշություն երկնել, անունը դասագիրք են դրել, վրան էլ որևէ վարչության պետի անուն են ճպացրել համահեղինակի իրավունքով, միլիոններ են գրպանել նորություն չէ: Այն որ դասագրքերի հեղինակ համարվողներն իրենց ծանծաղամիտ ու տկարամիտ նեղճակատ համակուրսեցիների գրական թոթովանքները հրամցրել են որպես դասագրքային ճշմարտություն, ստիպել են չհանգավորված ու անիմաստ հիմարություններն անգիր սովորել, դա էլ է փաստ, բայց հիմա ինչ են ուզում, հիմա ինչն են վերացնում, կոռուպցիա՞ն, դեբիլացման ֆունկցիա՞ն, ինչո՞վ են ինչի՞ դեմ են պայքարում, ու՞ր են մեր հեղինակներըը: Այս նախագծում չկա հայրենասիրական ու հայապահպանության խորքայնություն, հպանցիկ, երկու օրում գրված նեղմիտ մի բան է, որը ոչ միայն անհարմար է դնել հանրային քննարկման, այլև առհասարակ անհարմար է համարվել դրա համահեղինակը: Ինչ են ուզեցել ասել, ներկայացնեմ հերթականությունը: ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ վերջնարդյունքում 7-րդ դասարանի երեխան պետք է հասկանա և վեր հանի տեքստի գլխավոր գաղափարը, մեկնաբանի՝ հիմնվելով գրական օրինակների վրա։8-րդ դասարանի երեխան պետք է հասկանա և վեր հանի տեքստի գլխավոր գաղափարը /գաղափարները/, ինչը պետք է անի նաև 9-րդ դասարանի երեխան: Լավ հիմա հարց, ինչի պետք է 7-րդ դասարանցին հիմնվի գրական օրինակների վրա, հետո 8-ում, 9-ում մոռանա հիմնվելու պահը ու յոլա գնա միայն գաղափարը հասկանալով ու վեր հանելու վրա աշխատի: ՁԵՎԻ ՄԱՍՈՎ 7-րդ դասարանի երեխան կյանքից և գրականութ յունից պետք է առանձնացնի կոնֆլիկտի տարբեր ձևեր։ 8-ում պետք է գտնի «տեքստը տեքստում» ձևը այլ տեքստերում, զուգա հեռներ տանի մուլտֆիլմի, ֆիլմի հետ: Իսկ ահա 9-ում . զուգահեռներ տանի գրականության և մուլտ ֆիլմի, ֆիլմի պատմողների դիտանկյունների միջև: Ուրեմն հարգելի նման մտքեր հղացողներ, ըստ Ձեր տրված ծրագրի երեխան 7-րդ դասարանում պետք է անցնի Սիլվա Կապուտիկյանի «Քելե լաո» բանաստեղծությունը և քանի որ դրա հիման վրա մուլտիկ չի նկարվել, ուստի մուլտիկի պահը պետք է ապահովվի 8-ում և 9-ում, որովհետև հենց այդ դասարաններում է անցնելու էլի ըստ ձեր ծրագրի «Սասունցի Դավիթ» համահավաք բնագիրը, որին զլացել եք էպոս կոչել, կամ գոնե «Սասնա ծռեր», բայց արդեն հասկանալի է , թե ինոչւ հենց Սասուցի Դավիթ, քանի, որ դրա մուլտիկը կա, ամեն ինչ այստեղ առավել քան հասկանալի է: ՏԵՔՍՏԻ ՍՏԵՂԾՈՒՄ 7-րդ դասարանցին պետք է կարդացած ստեղծագոր ծություններից ընտրի հերոսներ/կերպարներ և հորինի վերջիններիս բնավորությունն արտա հայտող խորհրդանիշեր (կենդանի, իր, գույն և այլն): 8-ում կարդացած ստեղծա գործություններից ընտրի պատմողներ (նարատորներ) և ստեղծի վերջիններիս բնավորությունն ու արտաքին հատկանիշներն արտահայտող նկարագրություններ: Իսկ արդեն 9-ում կարդացած ստեղծագոր ծությունների համար հորինի նոր վերնագրեր: Լավ ասենք ինչի եք ուզում 7-րդ դասարանից հետո դեգրադացնել սերունդը, եթե օրինակ 7-ում երեխան «Քիչ ենք, բայց հայ ենք»-ը կարդալով իր երևակայության սահմաններում կկարողանա հային համեմատել կենդանիներից օրինակ ոտքերը պոկած շան հետ, իրերից ասենք մեխի հետ, իսկ գույներից օրինակ եսիմ էդ մեկն էլ դուք ասեք ինչի հետ, ապա 8-ում պետք է միայն արտաքին հատկանիշները նկարագրի, օրինակ ինչ էին հագել, իսկ 9-ում էլ ասենք «Քաոս»-ի վերնագիրը փոխի դնի «Սպունգ Բոբից առաջ» ու դրանով գործը արված համարի: Վատ չեք մտածել, իրականում շատ ճիշտ ուղու վրա եք, ետ չնայեք միշտ առաջ: Նույնը մտապատկերի դեպքում է, օրինակ 9-ում երեխայի դիզայներական թաքնված տաղանդի ի հայտ գալու աստեղային ժամն է, երբ պետք է առաջարկի գրքի շապիկի նոր ձևավորում: Ուզում եմ հուսալ, որ նման եզրահանգման չեք եկել բնավ մայրաքաղաքի որևէ նարգիլեանոցում հետմիջօրեի նիրհը վայելելու ընթացքում, երբ ձեր գեղագիտական անդորրը խանգարել է անճաշակ ձևավորված մենյուն: Նաև կարևոր նախապայման եք համարում իր կողքին ապրող գրողների ճանաչումը, վիճելի է իհարկե, բայց դուք ավելի փորձառու եք, մի բան գիտեք, որ ասում եք: Լավ էդ դեպքում մի հարց, եթե թույլ կտաք, ՊՈԴՔԱՍՏ նկարելը որն է, գրականության ուսուցիչը ասելու է երևի.

«Բացեք տնային աշխատանք պոդքաստները, տեսնեմ, ով է լավ ռեժիսուրա դրսևորել, եթե չես արել պոդքաստը, դրա փոխարեն գլուխդ էր պետք մոռանալ»: Բա լավ, ասենք Հայ գրականությունը Ձեզ խանագարում էր, որոշեցիք համաշխարհային գրականության ձեր ճաշակով ընտրված պատառիկները մարգարտի տեղ լցնել դասագրքերում, բա էդ դեպքում Համաշխարհային գրականության լոկոմոտիվ Ռուս գրականության գոհարներից ինչու մի երկու հատ արանքները չեք խցկել: Ասենք Տոլստոսյը ինչ պակաս գրող էր, կամ հլը հիշեք, էլ, ով կար, որ իր գործերի վրա համ մուլտիկներ կան նկարած համ կինոներ: Ես հավատում եմ Ձեր ուժերին, լայնախոհությանն ու զարգացածությանը: Լիահույս եմ, որ տեքստի տառային վրիպակները միայն կուղղվեն, իսկ նման գաղափարական բարձր բովանդակոթյունը կմնա անսասան համարյա Արարատի պես, ի դեպ դա էլ կարող են մոռանալ, ինչպես որ ըստ ձեր գրածի չեն էլ իմանա, որ Մայր Արաքս է եղել, քայլամոլոր գնացել է, էլի լիքը օգտակար բաներ է արել, թե' որպես հեղինակ, թե' որպես նարատոր:


Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի...

17:47

17:27

Օկազիվաեցա, Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի. արևմտյան կառույցներն իրենց լյուբիմչիկին առաջ մղելու համար պատրաստ են ամեն ինչի. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Օկազիվաեցա, Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի. արևմտյան կառույցներն իրենց լյուբիմչիկին առաջ մղելու...

17:04

Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին. վիրավորներ կան․ Լուսանկար

Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին. վիրավորներ կան․...

14:03

Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու համար

Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու...

17:59

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից. Միրզոյան

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից....

17:55

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու քայլերից

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու...

17:39

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը կառաքվեն նրանց տներ

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը...

17:27

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք...

17:04

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի...

16:46

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

16:23

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան. ՊԵԿ

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան....

16:05

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել...

13:38

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման Թաթոյան

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման...

13:07

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի բնակարանը

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի...

12:33

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ քաղաքացիներ են. ՀՀ ԱԳՆ

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ...

12:06

Փաշինյանը Վրաստամում է

Փաշինյանը Վրաստամում է

09:44

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են անդրադարձել

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են...

09:27

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․ Փաստինֆո

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․...

00:00

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի...

16:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44