«Անկարան դատապարտում է Փարիզին իր դեմ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքների համար, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը նշանակություն չունի Թուրքիայի համար»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը: Ավելի վաղ Մակրոնը կոչ էր արել պատժամիջոցներ կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք խախտում են ԵՄ ծովային տարածքը Արևելյան Միջերկրական ծովում՝ լիակատար համերաշխություն հայտնելով Կիպրոսին և Հունաստանին և մեղադրելով Թուրքիային նրանց ինքնիշխանությունը խախտելու մեջ: Նա նաև կոչ է արել պատժամիջոցներ մտցնել Լիբիայի հակամարտության մեջ ներքաշված ուժերի դեմ, քանի որ նման միջոցառումները, նրա կարծիքով, կօգնեն հասնել իրավիճակի կարգավորմանը: «Ֆրանսիան կորցնում է իր չեզոքությունը և կայունությանը նպաստելու հնարավորությունը իր յուրաքանչյուր հայտարարությամբ և Արևելյան Միջերկրական ծովում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում սխալ քայլերով: Նախագահ Մակրոնի հայտարարությունները մեր երկրի համար նշանակություն չունեն: Ոչ ոք իրավունք չունի Թուքիային սպառնա սանկցիաներով, դրանք չեն գործի»,- հայտնել է Աքսոյը: Նրա խոսքով ՝ Ֆրանսիան չի կարողացել որևէ օգուտ ստանալ նման քաղաքականությունից և հետագայում էլ չի կարողանա ստանալ: Աքսոյը նաև Փարիզին կոչ է արել դադարեցնել աջակցել Լիբիայի խռովարարներին, Սիրիայի ահաբեկիչներին և նրանց, ովքեր Արևելյան Միջերկրական ծովում գործում են «Ես այս վայրի միակ տերն եմ» սկզբունքով: Ավելի վաղ Հունաստանի Զինված ուժերը ողջ երկրում բարձր պատրաստութան վիճակի էին բերվել այն բանից հետո, երբ երեքշաբթի Անթալիայի հիդրոգրաֆիկ ծառայությունը հուլիսի 21-ից օգոստոսի 2-ը Կաստելորիզո կղզուց հարավ և արևելք սեյսմիկ հատազոտության վերաբերյալ միջազգային Navtex-ի ծանուցում ազդարարեց: Հունաստանը հայտարարում է, որ այդ տարածքը իր բացառիկ տնտեսական գոտու մասն է կազմում: Թուրքիան Հունաստանի պահանջները համարում է անհիմն: Լիբիայում շարունակվում է առճակատումը Ազգային համաձայնության Կառավարության (ԱՀԿ) հետ համագործակցող Ֆայեզ Սարաջի, որը վերահսկում է Տրիպոլին և երկրի արևմուտքում գտնվող Լիբիայի ազգային բանակի՝ (ԼԱԲ) Մարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարության տակ գտնվող ուժերի միջև, վերջինս համագործակցում է արևելքում գտնվող խորհրդարանի հետ: ԱՀԿ-ին աջակցում է Թուրքիան, իսկ ԼԱԲ-ին աջակցում է Եգիպտոսը:
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03