Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը:
Առանձնազրույցի ընթացքում Հայաստանի և Վրաստանի վարչապետները գոհունակություն են հայտնել երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների ընթացքից և անդրադարձել դրանց զարգացման հեռանկարներին: Հովիկ Աբրահամյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին ընդգծել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության դրական դինամիկան և քննարկել առևտրատնտեսական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:
Վարչապետների առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով Վրաստանի վարչապետին և նրա գլխավորած պատվիրակությանը ՀՀ կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Վերջին տարիներին ակտիվ համագործակցություն է ծավալվում երկու երկրների իշխանությունների միջև, և հայ-վրացական հարաբերությունները նկատելի առաջընթաց են արձանագրել: Այդ գործընթացին նպաստում են բարձր մակարդակի պաշտոնական փոխայցերը, և Ձեր այցելությունն էլ ավելի կամրապնդի մեր համագործակցությունը և´ քաղաքական, և´ տնտեսական առումով: Հայաստանի համար Վրաստանի դերն ու նշանակությունը կարևորվում է ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վրաստանի վարչապետը նշել է. «Վերջին տարիներին հայ-վրացական փոխհարաբերություններն աչքի են ընկնում դրական առաջընթացով. եղել են բարձր մակարդակի մի շարք պաշտոնական փոխայցեր, որոնք նպաստում են մեր հարաբերությունների զարգացմանը տարբեր ուղղություններով: Ուրախալի է այն փաստը, որ մեր երկրների միջև տնտեսական բնագավառում համագործակցության մակարդակը բարձր է, և արդյունավետ է աշխատում համատեղ միջկառավարական հանձնաժողովը»: Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել Վրաստանի անկախության 25-ամյակի հանդիսավոր արարողություններին Հայաստանի Հանրապետությունից բարձր մակարդակի պաշտոնական պատվիրակության մասնակցության համար:
Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել են առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, կրթության ոլորտներում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Առևտրատնտեսական գործակցությունն ակտիվացնելու տեսանկյունից երկուստեք կարևորվել է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նոր թափ հաղորդել հանձնաժողովի աշխատանքներին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հեռանկարային կարող է լինել նաև Հայաստանում հայ-վրացական համատեղ ձեռնարկությունների հիմնումը, ինչը կդյուրացնի վրացական ընկերությունների մուտքը Եվրասիական տնտեսական միության միասնական շուկա: Վրաստանի վարչապետը ողջունել է այդ գաղափարը և առաջարկել համատեղ աշխատանքային խմբի ձևաչափով քննարկել հետագա քայլերը:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկայի և տրանսպորտային հաղորդակցության ոլորտներում համագործակցության մակարդակից և անդրադարձել ընթացիկ ծրագրերին: Հովիկ Աբրահամյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին կարևորել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով էներգետիկ համագործակցության զարգացումը և ողջունել 2015 թ. դեկտեմբերին և 2016 թ. ապրիլին Երևանում կայացած Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի էներգետիկ ոլորտների ներկայացուցիչների միջև հանդիպումները, որոնք հնարավորություն կտան նախաձեռնել և կյանքի կոչել տարածաշրջանային նշանակության ներդրումային ծրագրեր: Որպես այդպիսին կողմերը կարևորել են Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի նախագծի իրագործումը: Անդրադարձ է եղել նաև Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցմանը, կարևորվել է աշխատանքների արագ ընթացքը։
Երկու երկրների վարչապետները գոհունակություն են հայտնել նաև Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետում Բարեկամության կամրջի կառուցման աշխատանքներից, որոնք ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան և ընդգծել, որ դրա գործածումն էլ ավելի կամրապնդի տրանսպորտային համագործակցությունը: Վրաստանի վարչապետը, անդրադառնալով բնական աղետների պատճառով Վերին Լարսի անցակետում առաջացող խնդիրներին, նշել է, որ Հայաստանի և Վրաստանի տրանսպորտի նախարարություններն ակտիվ համագործակցում են և ջանքեր գործադրում դրանց վերացման ուղղությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև զբոսաշրջության և կրթության բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացման շուրջ: Երկուստեք կարևորվել են տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը:
Հանդիպման ավարտին Գիորգի Կվիրիկաշվիլին գոհունակությամբ նշել է, որ անկախ Վրաստանի պատմության մեջ ներկայում հայ-վրացական հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են, և անհրաժեշտ է շարունակել ջանքերը դրանք ամրապնդելու ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Վրաստանի վարչապետի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-վրացական բարեկամական հարաբերությունների սերտացման և հետագա զարգացման գործում:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02