ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամմեդ Բարկինդոն, ինչպես նաեւ Կատարի եւ Ալժիրի էներգետիկայի նախարարներ Մոհամմեդ բեն Սալեհ ալ-Սադան եւ Նուրեդին Բուտերֆան հայտնել են, որ աջակցում են նավթի գների կայունացման նպատակով Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ կնքված համատեղ գործողությունների վերաբերյալ պայմանավորվածությանը:
«Մենք աջակցում ենք Սաուդյան Արաբիայի եւ ՌԴ-ի միջեւ համաձայնագրին», — Կատարի էներգետիկայի նախարարի խոսքերն է մեջբերում Բլումբերգ գործակալությունը: Միաժամանակ Ալժիրի էներգետիկայի նախարարը ՕՊԵԿ-ի երկրների միջեւ ավելի մեծ կոորդինացիայի կոչ է արել, իսկ ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարը նավթի համաշխարհային արտադրողներին կոչ է արել աջակցել նավթի շուկայի կայունացման ուղղությամբ Սաուդյան Արաբիայի եւ Ռուսաստանի ջանքերին:
Ավելի վաղ ԱՄԷ-ի էներգետիկայի նախարար Սոհեյլ ալ-Մազրուին եւ Քուվեյթի նավթի նախարար Անաս աս-Սալեհը եւս հայտնել էին, որ իրենց երկրներն աջակցում են Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ նավթի շուկայի կայունացման նպատակով կնքված համաձայնագրին:
Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան երկուշաբթի պայմանավորվել են համատեղ գործողությունների կամ նավթի այլ արտադրողների հետ համակարգված գործողությունների մասին նավթի շուկայում կայունության պահպանման եւ երկարաժամկետ հեռանկարում նավթի շուկայի կայունության ապահովման նպատակով: Համապատասխան հայտարարությունը ստորագրել են ՌԴ էներգետիկայի նախարարը եւ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի, արդյունաբերության եւ հանքային ռեսուրսների նախարար Խալիդ ալ-Ֆալիհը:
Երկրները նաեւ պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները նավթի շուկայում իրավիճակի վերաբերյալ եւ համատեղ մոնիտորինգային աշխատանքային խումբ ստեղծել, որը կհետեւի նավթի շուկայի հիմնարար ցուցանիշներին եւ հրահանգներ կմշակի այն միջոցների եւ համատեղ գործողությունների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են շուկայի կայունության եւ կանխատեսելիության ապահովման համար: Հոկտեմբերին Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան նավթի եւ գազի ոլորտում համագործակցության աշխատանքային խմբի առաջին նիստը կանցկացնեն:
Բացի այդ, ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը եւ Սաուդյան Արաբիայի թագավորության էներգետիկայի, արդյունաբերության եւ հանքային ռեսուրսների նախարար Խալիդ ալ-Ֆալիհը հերթական հանդիպումները կանցկացնեն Ալժիրում սեպտեմբերին ՄՏՖ նախարարական հանդիպման եւ նոյեմբերին Վիեննայում ՕՊԵԿ-ի նիստի շրջանակում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47