Տասնամյակներ շարունակ Թաիլանդում որոշ ծնողներ վախեցնում էին չարաճճի երեխաներին, որ եթե նրանք իրենց լավ չպահեն, կգա Սի Օուեյը եւ կուտի նրանց լյարդը, փոխանցում է AP-ն։ Եթե սպառնալիքն արդյունավետ չէին լինում, երեխաներին միշտ կարելի էր բերել, որպեսզի նրանք տեսնեն Սի Օուեյին։ Նրա մումիացված դին՝ ծռմռված եւ սեւացած, տարիներ շարունակ ցուցադրվում է Բանգկոկի Սիրիրաջ հիվանդանոցի դատաբժշկական փորձագիտության թանգարանում: Սակայն վերջին տարիներին կասկածներ էին ծագել Սի Օուեյի նկատմամբ արդարադատության կապակցությամբ, ով առաջին սերիական մարդասպանն է համարվում Տաիլանդում, եւ քարոզարշավ անցկացվեց՝ գոնե պատշաճ հուղարկավորություն անցկացնելու համար: Նրա մահապատժից 60 տարի անց դա վերջապես տեղի ունեցավ: Չինացի ներգաղթյալ Սի Օուեյը, ով աշխատում էր որպես այգեպան, 1958-ին ձերբակալվել էր Ռայոնգ նահանգի անտառում, որտեղ այրվել էր 8-ամյա տղայի դին: Ոստիկանությունը նրան մեղադրեց 1954 թվականից սկսած երեխաների առնվազն հինգ չբացահայտված սպանության համար: Թերթերը մանրամասն պատմում էին, թե ինչպես է նա վայելել երեխաների սրտերը, լյարդերը եւ աղիքներն ուտելիս։ Ասում են, որ Սի Օուեյը ոստիկանությանը պատմել է, որ նա մարդու մսից կախվածություն է ձեռք բերել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որի ընթացքում ողջ է մնացել միայն սպանվածների մարմիններն ուտելու շնորհիվ: Նա մեղավոր էր ճանաչվել սպանության մեջ եւ գնդակահարվել 1959 թվականի սեպտեմբերի 16-ին: Օուեյը 32 տարեկան էր:
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03