Բուլղարիայում կառավարության եւ գլխավոր դատախազի հրաժարականը պահանջող խաղաղ ցույցերը շարունակվում են արդեն 16 օր, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ուրբաթ ակցիայի մասնակիցները Բուլղարիայի խորհրդարանի շենքի մոտ երգել են հայրենասիրական երգեր։ Այնուհետեւ բողոքի ցույցը շարունակվել է երկրի կառավարության շենքի մոտ, իսկ «Մաֆիա» եւ «Հրաժարական» ավանդական դարձած կարգախոսերը ուղեկցվել են մասնակիցների կողմից վարչական շենքի ուղղությամբ լորի ձվեր նետելով։ Սոֆիայի կենտրոնում ուժեղացված ծառայություն է անցկացնում ոստիկանությունը, որի աշխատակիցներն արգելափակել են կառավարական բոլոր շենքերի մուտքերը, սակայն իրավիճակը խաղաղ է, մասնակիցների եւ ոստիկանների միջեւ բախումներ չկան։ Ցույցերը կշարունակվեն փողոցներում քայլերթերի միջոցով, տրանսպորտը կարգելափակվի։ Խաղաղ ցույցեր են անցկացվում նաեւ այլ բուլղարական քաղաքներում։ Նոր զանգվածային բողոքի ցույցը Բուլղարիայում անցել է հուլիսի 9-ին, երբ նախագահի վարչակազմի շենքի մոտ հավաքվել է ավելի քան հազար քաղաքացի, տարբեր քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ի աջակցություն երկրի ղեկավար Ռումեն Ռադեւի։ Դրա համար առիթ էին ծառայել դատախազության գործողությունները, որը ձերբակալել էր նախագահական վարչակազմի երկու բարձրաստիճան աշխատակցի։ Քաղաքագետների գնահատմամբ՝ այդ գործողությունները Ռադեւի վրա քաղաքական հարձակման փուլերից էին, որը խստորեն դատապարտում էր Բոյկո Բորիսովի կառավարությանը։ Այդ օրվանից սկսած՝ «Պաշտպանե՛նք ժողովրդավարությունը» կարգախոսի ներքո հանրահավաքներն ու քայլերթերը կրում են ամենօրյա բնույթ, որոնց ակտիվ մասնակիցներն են երիտասարդները։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02