Այսպես այլևս անհնար է. պետք է փրկել Սևանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կենսաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը:
«Սևանա լճի՝ մարդու առողջության համար պոտենցիալ վտանգ ներկայացնելու մասին խնդիրները վերջին ժամանակներում բազմաթիվ անգամներ բարձրաձայնեցինք, հանրությունը աղմուկ բարձրացրեց, իսկ Առողջապահության նախարարությունից ստացանք ընդհամենը մի կարճ ու անհոդաբաշխ կիսաարձագանք։ Այո, կիսատ-պռատ մի արձագանք ու ոչինչ, ոչ մի քայլ, խնդրի լուծման ոչ մի քայլի մասին խոսակցություն, ոչ մի «դեղատոմս», գործողությունների ճանապարհային քարտեզի մասին ոչ մի խոսք:
Սա աշխատելու սխալ մեթոդ է, պարոնա՛յք։ Ավելին՝ սա ընդհանրապես աշխատել չէ: Առավել ևս, երբ պատրաստվում եք Սևանի սիգն ուղարկել զորամասեր՝ ուղիղ վտանգի տակ դնելով զինվորների առողջությունը։
Չնայած, երևի չարժեր կորոնավիրուսի դեմ պայքարը խայտառակ կերպով տապալած առողջապահության նախարարից ավելին ակնկալել։ Հիմա լրջորեն մտածում ենք՝ արդյո՞ք մեր հրապարակային հարցադրումները ճիշտ հասցեատիրոջն ենք ուղղում: Արդյո՞ք սրանք ունակ են ինչ-որ բան անել: Արդյո՞ք չենք գերագնահատում սրանց մտավոր ու կազմակերպչական կարողությունները:
Էլ չասած, որ շրջակա միջավայրի նախարար գրեթե երկու ամիս է, ինչ ուղղակի գոյություն չունի: Պատկերացնու՞մ եք՝ ստիպված ընդունում են, որ Սևանը բնապահպանական տեսանկյունից խայտառակ ծանր վիճակում է, ստիպված ընդունում են, որ Սևանում լողալը մարդու առողջությանը կարող է լրջորեն վնասել, բայց ոչ մի քայլ չեն անում, նույնիսկ շրջակա միջավայրի նախարար չեն նշանակում: Աղետի շեմին ենք կանգնած, ազգովի պետք է լրջանանք»,- գրում է Վարագյանը:
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02