Համաճարակի դեմ պայքարի միջոցները շարունակում են կրել հիմնականում ձեւական բնույթ, եւ դա է առաջին հերթին վկայում մահերի խիստ բարձր թիվը, ինչն անթույլատրելիորեն դառնում է մեր առօրյա լրահոսը։ Այս մասին իր հոդվածում նշել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը: Նա, մասնավորապես, նշել է.
«Արտակարգ դրության սահմանափակումները դադարում են կապ ունենալ վարակի տարածման կանխարգելման խնդրի հետ։ Սրան զուգահեռ՝ օր օրի աճում է սոցիալական լարվածությունը, մեծանում է տարբեր սոցիալական շերտերի չլուծվող եւ կուտակվող խնդիրների բեռը։ Արտակարգ դրության սահմանափակումների պատճառով զրկված լինելով իրենց օրինական շահերը բարձրաձայնելու, իրենց խնդիրները հրապարակայնացնելու սահմանադրական իրավունքից, հասարակության տարբեր շերտերում կուտակվում է դժգոհության, անհուսության մեծ էներգիա, որը երկրում ստեղծում է լարվածության եւ հանրային պոռթկման մեծ պաշար։ Մի կողմից՝ չեն լուծվում խնդիրները, եւ դրանց ծավալը հարաճուն մեծանում է, մյուս կողմից՝ մարդիկ զրկված են դրանք բարձրաձայնելու, բողոքի եւ անհամաձայնության խաղաղ ակցիաների միջոցով իրենց ձայնը լսելի դարձնելու հնարավորությունից։ Ճնշող մեծամասնությամբ՝ դրանք արդարացի բողոքի ձայներ են, որոնք հնարավոր չի լինում տեղ հասցնել։ Բողոք, որը ձեւավորվում է կառավարության եւ իշխանության այլ թեւերի՝ չմտածված գործունեության արդյունքում։ Արտակարգ դրության վերացումը եւ խաղաղ զանգվածային ակցիաների սահմանափակումների վերացումը պետք է դառնա ընդհանուր հանրային պահանջ։ Հատուկ ուզում եմ ընդգծել. այսօր կան այդ հավաքները վարակի տարածման տեսանկյունից անվտանգ ձեւով կազմակերպելու, անվտանգության նորմերի խելամիտ պահանջները պահպանելու բոլոր հնարավորությունները: Կա տպավորություն, որ կառավարությունը չի գիտակցում, որ սահմանափակումների արհեստական ձգձգումն ընդամենը ժամանակի վատնում է, եւ դժգոհությունների զսպանակը մի օր կարող է պայթել լրիվ այլ՝ անցանկալի եւ անկանխատեսելի տրամաբանությամբ։ Տարբեր երկրներում նմանատիպ զարգացումներն իմ ասածի վառ ապացույցն են։ Խաղաղ եւ համաճարակային տեսակետից անվտանգ հավաքների եւ հրապարակային միջոցառումների կազմակերպման սահմանափակումների վերացումը կարեւոր քայլ է երկրում ընդհանուր երկխոսության եւ սահուն, անցնցում զարգացումների համար։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02