Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիասթափված է, որ բաց է թողել Դանիայի հավաքականի դեմ ընտրական խաղը, սակայն շնորհակալություն է հայտնում թիմակիցներին քրտնաջան աշխատանքի համար:
Ֆուտբոլիստը հայտնել է, որ սկսել է վերականգնողական աշխատանքները և խոստացել է վերադառնալ ավելի ուժեղ: Մխիթարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը:
«Մենք հաղթում և պարտվում ենք միասին: Ես շատ հիասթափված եմ, որ բաց եմ թողել Դանիայի դեմ խաղը, բայց ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս քրտնաջան աշխատանքի համար: Ես շարունակում եմ վերականգնողական աշխատանքները, բայց դեռ վստահ չեմ՝ ամբողջովին պատրաստ կլինե՞մ հանգստյան օրերին կայանալիք դերբիին, թե՞ ոչ: Ես մոտիվացված եմ, ինչպես երբեք և պլանավորում եմ իմ ողջ էներգիան ներդնել հնարավորինս շուտ, ավելի ուժեղ վերադառնալու համար: Սա սովորական նվիրվածություն է նրան, ինչը ես ամենաշատն եմ սիրում՝ ֆուտբոլին: Շնորհակալ եմ ինձ ձեր սե ն ու աջակցությունը հայտնելու համար»,-գրել է նա։
Հենրիխ Մխիթարյանը օգոստոսի 31-ին Չեխիա-Հայաստան ընկերական խաղի ժամանակ վնասվածք էր ստացել և փոխարինվել: Նա չկարողացավ մասնակցել ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության որակավորման Դանիա-Հայաստան հանդիպմանը, որում Հայաստանի ազգային թիմը պարտվեց 1-0 հաշվով: Սեպտեմբերի 10-ին Անգլիայի պրեմիեր լիգայի շրջանակներում միմյանց դեմ կմրցեն «Մանչեսթեր Սիթի»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Մխիթարյանի մասնակցությունն այդ հարցին դեռևս հարցականի տակ է:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55