Եվրոպան առանձին երկրներում կորոնավիրուսի բռնկման ֆոնին վարակի տարածման երկրորդ ալիքին է պատրաստվում, ինչը մեծացնում է կարանտինային սահմանափակումների սահմանման հավանականությունը, գրում է The Guardian պարբերականը։
Բելգիայի կառավարությունը զգուշացրել է, որ հուլիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում վարակակիրների թվի 71 տոկոս ավելացման (նախկինում օրական 163-ի փոխարեն այժմ մոտ 279 դեպք է հայտնաբերվում) հետ կապված երկրում կարող է խիստ կարանտինային ռեժիմ սահմանվել։
Իսպանական Կատալոնիա շրջանում նույնպես կարող են սահմանափակումներ կիրառվել, եթե COVID-19-ի բռնկումը 10 օրվա ընթացքում վերահսկողության տակ չառնվի։ Նշվում է, որ այս շրջանում վիրուսի բռնկում հայտնաբերվել է ակումբներում և բարերում հանգստացողների, ինչպես նաև միրգ-բանջարեղեն հավաքող սեզոնային աշխատողների շրջանում։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում Կատալոնիայում հաստատվել է վարակման մոտ 8 000 դեպք՝ այն դեպքում, երբ ամբողջ Իսպանիայում՝ 16 000։
Ֆրանսիայում առողջապահության նախարար Օլիվյե Վերանը կոչ է արել երիտասարդների շրջանում վարակակիրների թվի ավելացումից հետո առավել զգոնություն դրսևորել։ Գերմանիայի հանրային առողջության խորհրդատվական մարմնից նույնպես իրենց անհանգստությունն են հայտնել վերջին մի քանի շաբաթվա ընթացքում վարակման դեպքերի թվի ավելացման հետ կապված։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն ավելի վաղ հայտարարել էր, որ եվրոպական երկրները պետք է կորոնավիրուսային վարակի երկրորդ փուլին պատրաստվեն՝ առավել շատ ուշադրություն դարձնելով առողջապահական համակարգերի, առողջապահական հաստատությունների ամբողջական ներուժի օգտագործման, առաջնային բուժասանիտարական օգնության և ինտենսիվ թերապիայի բաժանմունքների աշխատանքների լավացման վրա։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02