Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի մշակած պատվաստանյութը կգրանցվի օգոստոսի 10-12-ն ու քաղաքացիների համար հասանելի կդառնա արդեն ամսի 15-ից: Այս ամսին գրում է lenta.ru-ն՝ կառավարության աղբյուրին հղումով:
Ներկայում պատվաստանյութն անցնում է փորձաքննություն: Այնուհետև համապատասխան փաստաթղթերը կուղարկվեն Առողջապահության նախարարություն: Եվս մի քանի օր պհանաջվի «Ռոսզդրավնադզոր»-ում ստուգման համար:
«Դրանից հետո, ինչպես ակնկալվում է, պատվաստանյութն օգոստոսի 15-ին կարող է արդեն շրջանառության մեջ դրվել քաղաքացիների համար»,-մանրամասնել է աղբյուրը:
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ավելի վաղ հայտնել էր, որ կլինիկական փորձակումների արդյունքում ռուսական պատվաստանյութն ապացուցել է իր արդյունավետությունն ու անվտանգությունը:
Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը հայտնել էր, որ կորոնավիրուսի դեմ ՌԴ պաշտպանության նախարարության հետ համատեղ ստեղծված պատվաստանյութի ազդեցությունը կպահպանվի երկու տարուց ավելի։
Գինցբուրգը պարզաբանել էր, որ դեղամիջոցն ադենովիրուսային կոնտեյներների միջոցով վիրուսում «կորոնայի» սպիտակուցը կոդավորող գեներ է փոխանցում։ Այն ներարկվելու է երկու անգամ: Նրա խոսքով՝ այդ պատվաստանյութի՝ նման «ուժեղ» չափաբաժնով ընդունումը մարդուն «գոնե երկու տարի և հնարավոր է՝ ավելի երկար ժամանակով» կպաշտպանի կորոնավիրուսի հնարավոր վարակումից։
Հայտնի է, որ այս պատվաստանյութի կլինիկական փորձարկումները Բուրդենկոյի անվան հոսպիտալում սկսվել են հունիսի 18-ին։ Ծրագրվում է դրանք ավարտին հասցնել հուլիսի վերջին։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02