Վաշինգտոնը հայտարարել է Թեհրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին՝ միջուկային, հրթիռային եւ ռազմական ծրագրերին հակազդելու նպատակով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր Պետքարտուղարությունը նյութերի 22 անվանում է առանձնացրել, որոնք օգտագործվում են միջուկային, ռազմական եւ բալիստիկ ծրագրերի հետ կապված: Նրանք, ովքեր այս նյութերը գիտակցելով Իրանին են փոխանցում, նրանց վրա հիմա կտարածվեն պատժամիջոցներ»,- նշված է պետքարտուղարի հայտարարության մեջ, որը տարածել Պետքարտուղարության մամուլի ծառայությունը: Ցուցակում են հայտնվել մետաղագործական արտադրանքների անվանումներ, այդ թվում՝ ալյումինի համաձուլվածքներ, պողպատի մի քանի տեսակներ:
«Իրանական միջուկային, հրթիռային եւ ռազմական ծրագրերը լուրջ սպառնալիք են ներկայացնում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»,- շեշտել է ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:
Դրանից բացի, Պոմպեոն հիշեցրել է, որ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շինարարական ընկերության եւ նրա շատ դուստր ձեռնարկությունների վրա շարունակում են պահպանվել ՄԱԿ պատժամիջոցները՝ այն հանգամանքով պայմանավորված, որ դրանք ուղղակիորեն մասնակցել են Ֆորդոյում ուրանի հարստացման օբյեկտի կառուցմանը: «Սրա հետ կապված որոշակի նյութերի փոխանցումը, այդ թվում՝ գրաֆիտի, մետաղների հումքի կամ կիսաֆաբրիկատի, Իրանին կամ Իրանից Իրանում շինարարական հատվածի շրջանակում օգտագործելու համար, շարունակում է մնալ պատժամիջոցների ենթակա»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը:
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02