Հոկտեմբերի 2-ին Գյումրիում քաղաքապետի ընդտրություններին ընդառաջ` քաղաքապետի տեղի համար պայքարող 11 կուսակցություններից «Հայկական վերածնունդ»-ի անդամ Հովհաննես Մարգարյանի` Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին օրենքի նախագիծը ԱԺ տնտեսական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում է:
Հիշեցնենք, որ նախագիծը, որը տևական ժամանակ է` ինչ դրվել է շրջանառության, առաջարկում է առաջարկվում է սահմանել, որ`
1) Գյումրի քաղաքի վարչական սահմաններում գտնվող առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչության համար կազմակերպված մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից ստացված եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից՝ 50 տոկոսի չափով, իսկ նշված գործունեությունն իրականացնող եւ շրջանառության հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերն ազատվում են ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից.
2) Գյումրի քաղաքի վարչական սահմաններում տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության (բացառությամբ ենթաակցիզային ապրանքների արտադրության) կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի`
ա. իրացումից ստացված եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից՝ 50 տոկոսի չափով,
բ. օտարման գործարքներն ազատվում են ավելացված արժեքի հարկից՝ 50 տոկոսի չափով,
գ. իրացումից ստացման ենթակա եկամուտներն ազատվում են շահութահարկից կամ եկամտային հարկից՝ 50 տոկոսի չափով.
Առաջարկվում է նաեւ սահմանել, որ`
1) Գյումրի քաղաքում 40 եւ ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 100 մլն դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները 18 ամիս ժամկետով ազատվում են շահութահարկից եւ եկամտային հարկից, 80 և ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 200 մլն դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները 2 տարի ժամկետով ազատվում են շահութահարկից եւ եկամտային հարկից, 100 և ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 400 մլն դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները` 3 տարի ժամկետով, Գյումրի քաղաքում 150 և ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը` 1 մլրդ դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները 4 տարի ժամկետով ազատվում են շահութահարկից և եկամտային հարկից:
2) Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի տարածքը հինգ տարի ժամկետով ազատ տնտեսական գոտի է.
Նույն հանձնաժողովի նիստում է նաև ԱԺ գարնանային նստաշրջանին 1-ին ընթերցմամբ ընդունված Հարկային օրենսգիրքը` 1-2 րդ ընթերցման միջև ընկած ժամանակահատվածում առաջարկներ ներառելու ու այն ԱԺ աշնանային նստաշրջան ներկայացնելու համար:
Նախքան մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 9-ին նշանակված նիստը, այսօր տեղի կունենա աշխատանքային քննարկում, որի ընթացքում ի մի կբերվեն առաջարկները:
10:09
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
22:34
22:08
21:34
21:08
18:36
18:18
16:01
15:44
15:27
15:13
15:03
14:48
14:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56