Այն ինչ կատարվում է կրթության ոլորտում, լիովին համապատասխանում է նեոգլոբալիստական տեսլականին, որի մոլի կրողներն են կրթության բարձրաստիճան, պատասխանատու չինովնիկները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ Նա նշել է, որ այն ինչ նորմալ մարդու համար նվազագույնը անընդունելի է ՝ կրթության գաղափարի ներքո, իրենց համար ուղենիշ է, քանզի այդ մարդիկ ուղղակի չեն ընդունում ձեզ և ձեր տեսլականը:
«Մի մեղադրեք նրանց, իրենք իրականում հավատում են, որ օրինակ երեխան պետք է լինի իբր «կոսմոպոլիտ» և «ազատ», սակայն ազատությունը իրենք դիտարկում են, որպես դասական դաստիարակությունից զերծ պրոցես։ Իրենց շինծու «ազատությունը» հիմնված է բարոյահոգեբանական կարմիր գծերի ոչացման վրա»,-նշել է նա։ Նա նշել է, որ նրանք հավատում են, որ օրինակ Եկեղեցին և ընտանիքը կաշկանդում է երեխային, իսկ ազգայնական գաղափարախոսությունը վտանգավոր է, քանզի թույլ չի տալիս երեխային լինել «ազատ տարբեր շաբլոններից»։ «Իսկ եթե ավելի լուրջ, ապա ըստ իրենց գլոբալիստական համոզմամբ՝ կրոնը, ազգությունը, ազգային էգոցենտրիզմը ՎՆԱՍ ԵՆ։ Սա է խնդիրը և երբ դուք փորձում եք իրենց բացատրել, որ օրինակ Հայոց եկեղեցու պատմություն առարկան պետք է լինի առանձին առարկա կամ Հայոց գրականություն առարկան չպետք է ձուլվի, իրենք ձեզ պարզապես չեն լսում, որովհետև դուք իրենց համար հետամնաց, բռի և իբր կոմպլեքսավորված զանգաված եք։ Մի փորձեք իրենց հետ վիճաբանել, դուք և իրենք՝ տարբեր աշխարհներից եք»,-նշել է նա:
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
13:08
12:49
12:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55