Կիևի «Լեոնարդո» բիզնես կենտրոնում, որը գտնվում է Բոգդան Խմելնիցկի 17/52 հասցեում, տղամարդը մարդկանց է պատանդ վերցրել: Ահաբեկիչը պնդում է, որ իր պայուսակում ռումբ կա: «Ստրանա ուա»-ի փոխանցմամբ, այդ մասին Facebook- ում հայտնել է ՆԳՆ փոխնախարար Անտոն Գերաշչենկոն: Ոստիկանությունը հատուկ գործողություն է սկսել այն բանից հետո, երբ տղամարդը մտել է «Լեոնարդո» բիզնես կենտրոնի բանկի տարածք՝ Վլադիմիրսկայա և Խմելնիցկի փողոցների անկյունում, ասելով, որ իր պայուսակում ռումբ կա, և պահանջել է ոստիկանություն կանչել: Այժմ իրավապահները բանակցում են նրա հետ: «Օգոստոսի 3-ին, ժամը 12.00-ին, «Ունիվերսալ բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը (Շևչենկոյի շրջան,«Լեոնարդո»բիզնես կենտրոնի տարածք) զանգահարել է ոստիկանություն և ասել, որ մոտ 35 տարեկան անհայտ տղամարդը մտել է գրասենյակ և ասել, որ իր ուսապարկի մեջ ռումբ կա և խնդրել է զանգահարել ոստիկանություն: Բանկային հաստատության աշխատակիցները լքել են տարածքը, իսկ վարչության պետը իր ազատ կամքով մնացել է»,- գրել է Գերաշչենկոն: Նրա խոսքով ՝ մեկնարկել է ոստիկանության հատուկ «Որոտ» գործողությունը: «Ոստիկանական ներկայացուցիչները սկսել են բանակցություններ վարել ահաբեկչի հետ և նրան առաջարկել են հանձնվել»,- ասել է ՆԳ փոխնախարարը: Գերաշչենկոն Կիևի բնակիչներին և քաղաքի հյուրերին խնդրել է ժամանակավորապես շրջանցել Խմելնիցկի և Վլադիմիրսկայա փողոցների խաչմերուկի տարածքը: Ավելի ուշ «Լեոնարդո» բիզնես կենտրոնի մոտ աշխատող լրագրողները և բանկից դուրս եկած աշխատակցուհին հայտնել են, որ բանկ ներխուժած քաղաքացին պահանջում է 40 հազար գրիվնա (14000 դոլար):
10:02
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03