Եգիպտոսը քննադատել է Արևելյան Միջերկրականում Թուրքիայի սեյսմիկ հետազոտությունները և նավթահորատման աշխատանքները` դրանք որակելով որպես հարձակում Եգիպտոսի ինքնիշխան իրավունքների վրա։ Այս մասին գրում է ermenihaber-ը։ Եգիպտոսի արտգործնախարարությունը թեմայի շուրջ հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է․ «Նախորդ ամիս Թուրքիայի հրապարակած Navtex-ի (նավիգացիոն տելեքս) ծանուցագիրը նշանակում է խախտում և հարձակում Եգիպտոսի ինքնիշխան իրավունքների վրա»։ Հայտարարությունում նաև շեշտվել է, որ Արևելյան Միջերկրականում Թուրքիայի սեյսմիկ հետազոտությունները համարվում են խախտում նաև Եգիպտոսի բացառիկ տնտեսական գոտու նկատմամբ։ Նշենք, որ սեյսմիկ հետազոտությունները գազի հետախուզման նախապատրաստական աշխատանքներից են: Հիշենցնենք, որ թուրքական կողմը հայտարարել էր Հունաստանին պատկանող Հռոդոս և Մեիս կղզիների միջև ընկած ծովային տարածքում գազի որոնման նպատակով սեյսմիկ ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ։ Հունաստանի և Թուրքիայի միջև սրված լարվածությունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով «Օրուչ Ռեիս» նավը վերադարձել էր Անթալիայի նավահանգիստ։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02