Կիպրոսի բարձրաստիճան դիվանագետը վիրավորվել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այս մասին հաղորդում է Կիպրոսի լրատվական գործակալությունը` վկայակոչելով Լիբանանի մայրաքաղաքում Կիպրոսի Հանրապետության դիվանագիտական առաքելության գծով հերթապահ աշխատակից Սերժ Բո-Սամրային:
Վերջինիս խոսքով` «վիրավորվել է դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը», սակայն տուժածի անունը չի նշվել: Բու-Սամրան հայտնել է, որ իրեն տեղափոխել են հիվանդանոց, սակայն միեւնույն ժամանակ շեշտել է, որ դիվանագետի վնասվածքը լուրջ չէ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հերթապահ աշխատակիցը նաեւ հայտնել է, որ պայթյունը վնաս է հասցրել դեսպանատան շենքերին եւ Կիպրոսի դեսպանի նստավայրին:
Բեյրութում Կիպրոսի դեսպանատան կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն` միակ կինը, ով Կիպրոսի բարձրաստիճան դիվանագետ է, առաքելության եւ հյուպատոսի ղեկավարի տեղակալ Էլենի Պապանիկոլաուն է:
Բացի այդ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ֆարհան Հաքը Al Jazeera-ին հայտնել է կազմակերպության 48 աշխատակցի մասին, ովքեր տուժել են պայթյունից: «Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորվել է ՄԱԿ-ի 48 աշխատակից եւ նրանց ընտանիքների 27 անդամ»,- ասել է Հաքը:
Երեքշաբթի օրը հզոր պայթյուն էր տեղի ունեցել Լիբանանի ռազմածովային բազայի մերձակայքում գտնվող Բեյրութի նավահանգստի տարածքում: Պայթյունի ալիքը ցնցել է Լիբանանի մայրաքաղաքի բնակելի տարածքները: Վերջին տվյալներով` պայթյունի զոհ է դարձել առնվազն 78 մարդ, վիրավորվել է 4 հազար մարդ: Լիբանանի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով արտակարգ դրություն է հայտարարվել:
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
13:04
12:43
12:19
11:53
11:46
11:26
11:15
11:06
10:39
10:16
10:02
20:13
19:57
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03