Facebook-ն իր հայտնի WhatsApp մեսենջերում ավելացրել է նոր գործառույթ, որը, ըստ մշակողների մտահղացման, կօգնի պայքարել ապատեղեկատվության եւ, այսպես կոչված, «ֆեյքային նորությունների» դեմ, որոնցից հաճախ դժգոհում է ԱՄՆ նախագահը:
Գործառույթը կոչվում է «search the web», եւ դրա իմաստը բավականին պարզ է՝ օգտատիրոջ ստացած հաղորդագրության կողքին հայտնվում է խոշորացույցի նշան, որի վրա սեղմելիս գրծարկվում է բրաուզերը՝ Google համակարգի միջոցով հաղորդագրության մասին տեղեկատվություն որոնելու համար: Եվ արդեն որոնման տվյալների հիման վրա օգտատերն ինքը պետք է եզրակացնի՝ հաղորդագրությունից ստացված տեղեկատվությունը ճշմարիտ է, թե նույն «ֆեյքային նորությունն» է, հայտնում է IXBT-ը:
Այսպիսով, WhatsApp-ը հեռացել է արդիականացումից եւ իր վրա է վերցրել ճիշտ ու սուտ տվյալների որոշման ողջ պատասխանատվությունը: Փաստորեն, «search the web»-ը ընդամենը փոքր-ինչ պարզեցնում է համացանցում տվյալների որոնման ստանդարտ ընթացակարգը, ընդ որում՝ այս պահին որոնմանն աջակցում է միայն տեքստային տեղեկատվությունը, մեսենջերին ուղարկված նկարի կամ տեսանյութի ճշմարիտ լինելը ստուգել չի ստացվի։
Գործառույթն աշխատում է Android-ով, iOS-ով սարքերի WhatsApp-ում՝ Բրազիլիայում, Իտալիայում, Իռլանդիայում, Մեքսիկայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Դեռ պարզ չէ, թե երբ այն հասանելի կդառնա մեսենջերի բոլոր օգտատերերին, բայց կարելի է կարծել, որ դա տեղի կունենա մինչ ԱՄՆ ընտրությունները:
Նախկինում WhatsApp-ին արդեն մեղադրել էին ապատեղեկատվություն ուղարկելու մեջ, ուստի ընկերությունը «search the web»-ի նման գործառույթների միջոցով ցանկանում է պաշտպանվել նման հարձակումներից։
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03