Դեռեւս մեկ տարի առաջ լրատվամիջոցներում տեղեկություն սփռվեց, որ Ազգային անվտանգության կուսացության ղեկավար Գառնիկ Իսագուլյանի որդուն՝ Սամվել Իսագուլյանին ուզում են ազատել Ազգային անվտանգության ծառայությունում աշխատանքից: Որդուն ասել էին՝ հայրդ ընդդիմադիր է, ուստի անելիք չունես համակարգում, պետք է հեռանաս: Իսագուլյանը, սակայն այս տեղեկությունը հերքում էր՝ լավատեսորեն կարծելով, որ 37 թիվը չէ, որ հոր հայացքների համար որդուն հեռացնեն, որ 37 թվին Մոլոտովի կինը գնդակահարության համար բանտում էր, բայց Մոլոտովն արտգործնախարար էր:
Իսագուլյանը թերեւս չարաչար սխալվում էր՝ կարծելով, թե 37 թվը չէ: Մեր տեղեկություններով, որդու նկատմամբ հետապնդումները վերջին օրերին նոր թափ են ստացել, արդյունքում, Իսագուլյանի որդին ինքնակամ դմում է գրել՝ իրեն ազատելով ավելորդ գլխացավանքից եւ իշխանությունների հետապնդումներից: Իսագուլյանի 25-ամյա որդին հինգ տարի Մոսկվայում ուսանելուց հետո վերադարձել էր Հայաստան և մոտ հինգ տարի աշխատում էր համակարգում, այսինքն 10 տարվա աշխատանքային ստաժ ուներ, կապիտանի կոչում, ծառայությունն իրականացնում էր երրորդ գլխավոր վարչությունում:
Մոտ մեկ տարի առաջ ԱԱԾ-ի իր ղեկավարությունը, ըստ տեղեկությունների, տղային հորդորել էին՝ հայրդ իշխանությունների դեմ է, արմատական ընդդիմադիր, ուստի պետք է հեռանա: Սակայն տղան հակադարձել է, որ ինքն իր ծառայությունն է իրականացնում եւ հոր հայացքներն իր ծառայության վրա չեն ազդում: ԱԱԾ ղեկավարությունն էլ նրան որես <աքսոր>> գործուղում է սահմանային ծառայության՝ Վարդենիս, որպեսզի երիտասարդ կադրը հիասթափվի իր աշխատանքից եւ ինքնակամ հեռանա, բայց սրանով էլ իշխանությունների ցանկությունը չի կատարվում, տղան բարեխղճորեն իր ծառայությունն է իրականացնում մինեւ այն պահը, երբ ԱԱԾ տնօրեն է նշանակվում Արգիշտի Քյարամյանը:
Իսագուլյանի որդուն վերադասի միջոցով տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգն է՝ ցանկացած գնով ազատվել Սամվել Իսագուլյանից: Մյուս կողմից՝ Քյարամյանին էլ նույն վերադասը զեկուցում է, որ դա կարծես թե անհնար է, նախ կոլեկտիվն է սիրում տղային, քանի որ բարեխիղճ եւ պարկեշտ աշխատող է, եւ երկրորդ՝ դա չեն կարող անել ատեստավորան միջոցով, քանի որ նոր է ատեստավորման ենթարկվել եւ դեռեւս չորս տարի պետք է սպասել, որպեսզի, ըստ օրենքի, ունենան նման հնարավորություն: Ի վերջո, ծառայողական քննություն է հայտարարվել եւ
տեւական ժամանակ է Իսագուլյաի որդուն տարբեր խողովաներով զգուշացնում են, որ թողնի լավով հեռանա, միեւնույն է, թույլ չեն տալու աշխատել: Ի վերջո, տղան որոշում է կայացնում չդառնալ ԿԳԲ-ական գործելաոճի թիրախ ու իքնակամ դիմում է գրել:
hayeli.am
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
09:33 07.11.25
11:16 07.11.25
11:46 07.11.25
12:03 07.11.25
12:21 07.11.25
12:36 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01