«Լիբանանը Հայաստանի ամենամոտ բարեկամների շարքում է, երկու երկրներն ու ժողովուրդները կապված են պատմական ու մշակութային բազմաթիվ թելերով»,- Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ցավակցություն հայտնելով Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին։
Վարչապետը շուտափույթ ապաքինում մաղթեց վիրավորներին՝ նշելով, որ Հայաստանը չի կարող անտարբեր մնալ Լիբանանի եղբայրական ժողովրդի ու Բեյրութի հայկական համայնքի կարիքների նկատմամբ:
«Հայաստանի Հանրապետությունն օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել այդ քաղաքին պատուհասած ողբերգության հետևանքները հաղթահարելու գործում, մենք ուժերի ներածին չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի Կառավարությանը։ ՀՀ կառավարությունը ԱԳՆ-ի ու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության ու համայնքային կառույցների հետ: Իսկ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում էին անհատական նվիրաբերում ցուցաբերել, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից դրամական փոխանցումների համար հատուկ հաշվեհամար է բացվել Կենտրոնական բանկում»,- տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա նշեց, որ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնելու է Բեյրութ ու տեղում ծանոթանալու համայնքի կարիքներին:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ իր հերթին հայտնեց, որ արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Լիբանան օգնություն ուղարկելու համար: Նա նշեց, որ այսօր արդեն կամբողջացվի ծրագիրը։
«Ամենայն հավանականությամբ, Հայաստանից Բեյրութ թռիչքը տեղի կունենա շաբաթ օրը»,- ասաց փոխվարչապետ Ավինյանը:
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03