Ազատամարտիկների 74/2 հասցեի պոմպակայանի վերաբերյալ Անահիտ Բախշյանը նամակներ էր ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Գրագրության արդյունքում պարզվեց, որ նշված հասցեում տեղակայված ջրի պոմպակայանի տարածքն օգտագործվում է, սակայն դրա համար մրցույթ կամ աճուրդ չի հայտարարվել: Ստորև ներկայացնում ենք տիկին Բախշյանի հերթական նամակը՝ ուղղված քաղաքապետին.
«Ազատամարտիկների փողոցի 74/2 հասցեում գտնվող պոմպակայանի 5.9 ք.մ. տարածքի սեփականաշնորհման մասին իմ բարձրացրած հարցին ի պատասխան, ըստ Ձեր խորհրդական պարոն Բաղդասարյանի 02.09.2016թ. 04/5-50493հ թվակիր նամակի, պարոն Նիկոյանը հայտնել է, որ Երևանի սեփականություն համարվող այդ տարածքը օգտագործման տրամադրելու և օտարելու վերաբերյալ օտարման աճուրդ և մրցույթ կազմակերպող հանձնաժողովի կողմից այդ հասցեում որևէ գույք աճուրդով օտարման չի ներկայացվել: Եթե Վահան Բեգոյանը աճուրդով չի գնել այդ պոմպակայանի տարածքը, ապա ինչո՞ւ և ի՞նչ հիմնավորմամբ է Երևանի քաղաքապետը 07.05.2015թ. հ.1386-Ա որոշում կայացրել այդ հասցեում գտնվող 6 շենքերին ջուր մատակարարող պոմպակայանը տեղափոխելու թույլտվություն տվել: Ստացվում է, որ պոմպակայանի տարածքն իր սեփականությունը չէ, ուրեմն տեղափոխելու ծախսերն այդ մարդն իզո՞ւր է արել: Հիմա քաղաքապետարանը վստահեցնում է, որ պոմպակայանի տեղում և հարակից տարածքում ոչ մի շինթույլտվություն տրված չէ, ավելին՝ խոստանում են այդ տարածքում այգի հիմնել: Հարց է ծագում. Վահան Բեգոյանը իր կառուցած նոր պոմպակայանի 5.9 քմ տարածքը աճուրդո՞վ է գնել, գնելու հայտը ե՞րբ է ներկայացրել, ե՞րբ է կայացել աճուրդը և ի՞նչ գումարով է այն օտարվել: Խնդրում եմ տեղեկանք տրամադրել սույն հարցերի վերաբերյալ»:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցություն
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47