Քուվեյթի «al-seyassah.com» կայքը տպագրել է Քուվեյթում ՀՀ դեսպանության՝ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան բախումների վերաբերյալ հայտարարությունը: Հայտարարության մեջ նշված է, որ Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանին հրադադարի ռեժիմը խախտելու փաստերի և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ, տավուշյան դեպքերի ժամանակ Ադրբեջանը թիրախավորել է խաղաղ բնակչությանը և սպառնացել ոչնչացնել քաղաքացիական ենթակառուցվածքները, Hermes-900 և այլ տեսակի ԱԹՍ-ներ կիրառել, որոնք հայկական կողմը արդյունավետ ոչնչացրել է: Այս մասին գրում է regionmonitor-ը։ «Ադրբեջանը շարունակում է Սիրիայից ահաբեկիչների հավաքագրել և ուղարկել Կովկաս՝ խաղաղ հայ բնակչության դեմ: Ադրբեջանը և իր դաշնակից Թուրքիան հուլիսի վերջին լայնածավալ զորավարժություններ սկսեցին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության սահմանների երկայնքով՝ սպառնալով ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև ողջ տարածաշրջանի անվտանգությանը: Ադրբեջանական ագրեսիան միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում է՝ հաշվի առնելով նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ COVID19 համավարակի պայմաններում ամբողջ աշխարհում անհապաղ հրադադար անելու կոչը»,-նշված է հայտարարության մեջ: ՀՀ դեսպանությունը անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ ելույթին, որով վերջինս փորձել է իր ժողովրդին համոզել, որ պատերազմով կկարողանան լուծել ղարաբաղյան հակամարտությունը, իսկ խաղաղ բանակցությունները անօգուտ են: «Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը հրապարակայնորեն արտահայտել է իր հավակնությունները ներկայիս Հայաստանի Հանրապետության հողերի, ներառյալ Սյունիքի մարզի և մայրաքաղաք Երևանի նկատմամբ: Սա ծիծաղելի է: Հակահայկական քաղաքականությունը դարձել է Ադրբեջան պետության անկյունաքարը», -ասված է հայտարարության մեջ:
09:38
09:19
09:02
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33