Ըստ ՀՔԾ-ի կողմից տարածված հաղորդագրության ս․թ․ ապրիլի 29-ին Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և Ադեկվատ միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի միջև եղած միջադեպի ժամանակ Ալեն Սիմոնյանը եղել է հուզական վիճակում և ,հետևաբար նրա նկատմամբ քրեական գործ չի հարուցվել։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Նա գրել է.
«Այս որոշման հետ կապված շատ շահարկումներ եղան․ էլ ընտրովի արդարադատություն, էլանպատժալիություն, նույնիսկ ոմանք հիշեցին «նախորդ հանցավոր ռեժիմի» գործելաոճը։ Ստիպված մի քանի անգամ ուշադիր դիտեցի միջադեպի տեսագրությունը։ Իսկապես, ՀՔԾ-ն թերացել է։ Տեսնյութը դիտելիս պարզ երևում է, թե ինչպես Ալեն Սիմոնյանը իրեն ուղեկցողների հետ խաղաղ զբոսնում էր․․․և հանկարծ Արթուր Դանիելյանը հարձակվում է նրա վրա, թռչում և քթով հարվածում վերջինիս ճակատին։ Եվ այսպես մի քանի անգամ։ Ալեն Սիմոնյանի և նրա ուղեկիցների հաշտության հորդորները Արթուր Դանիելյանին և նրա ընկերներին ապարդյուն էին, ովքեր էլ վայրենաբար շարունակում էին հարձակումները խաղաղասեր, հանդուրժող պետական պաշտոնյայի նկատմամբ։ Ի վերջո, Ալեն Սիմոնյանը , ստիպված կատարեց իր քաղաքացիական պարտքը և դիմեց հայրենի ոստիկանությանը։ Իսկապես հիանալ կարելի է ոստիկանության օպերատիվ, քաղաքակիրթ աշխատանքով։ Ոստիկանությունը, ի տարբերություն , նախորդ՝ հանցավոր ռեժիմի շրջանին, ցուցաբերեց միանգամայն կիրթ, օրենքով նախատեսված մեթոդներ և առանց ուժ գործադրելու, հանցագործներին վնասազերծեց։ Վերջապես մենք ապրում ենք նոր, իրավական , ժողովրդավարական երկրում, ուր գործում են միայն իրավունքն ու օրենքը, առանց խտրականության, անկախ տվյալ անձի զբաղեցրած դիրքից և պաշտոնից»։
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
13:08
12:49
12:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55